Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ-ին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ Միության տարածքում միասնական վճարային համակարգի ստեղծման մասին:
Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք ուժի մեջ է ԵԱՏՄ-ի համար միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը:
«Անկեղծ ասած՝ այս հարցում մենք կողմնորոշվում ենք ազգային կենտրոնական բանկերի դիրքորոշումներով և նրանցից ենք առաջարկներ սպասում, քանի որ դա, նախևառաջ, նրանց լիազորությունների շրջանակում է: Ներկայում Միության շրջանակում միասնական վճարային համակարգի ստեղծման մասին խոսք չկա: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ 2018թ. դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ուսումնասիրել «ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ԵԱՏՄ տարածքում վճարային ենթակառուցվածքի ստեղծման հարցը»: Այժմ մեր ֆինանսական կարգավորիչները Հանձնաժողովի աջակցությամբ զբաղվում են հենց այդ հարցով»,-ասել է Սարգսյանը:
Նա ևս մի կարևոր հավելում է արել այն մասին, որ այս տարի անդամ պետությունների և դրանց կառավարությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպտը:
«Կարծում եմ՝ այդ կոնցեպտը շատ հարցերի, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում վճարային հարաբերությունների զարգացման ուղղության վերաբերյալ հարցի պատասխանը կտա»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդ կոնցեպտը կձևավորվի այս տարի:
Նա հույս է հայտնել, որ կոնցեպտն արդեն պատրաստ կլինի և դրա վերաբերյալ առարկայական քննարկում կանցկացվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01