Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: «Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, ով ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,-նշում է Ռոնալդ Բեյքերը: Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Բեյքերը նշում է՝ ջազն, անշուշտ, ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում: Երաժիշտը հավելում է՝ ինչպես և դարեր առաջ, այնպես էլ այսօր երաժշտություն լսելիս հանդիսատեսն ուզում է զվարճանալ: Սակայն մեր օրերում մարդիկ ունեն առավելություն՝ համացանցի միջոցով կարողանում են առնչվել հիասքանչ երաժշտությանը: Հավելենք, որ Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:06 16.06.25
11:44 16.06.25
10:43 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03