Աշխարհի 160 երկրի ավելի քան 10.000 ուսանող մարզիկներ հուլիսի 3-14-ը Իտալիայի մայրաքաղաք Նեապոլում պայքարելու են ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի մեդալների համար:
ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, 1995 թվականից հանդիսանալով համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, պատվիրակություն ներկայացնելու իրավունք է ստացել:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 19 մարդ (14 մարզիկ, 4 մարզիչ, 1 պաշտոնատար անձ): Հայաստանը ներկայացուցիչներ կունենա աթլետիկայի (2 մարզիկ), ձյուդոյի (2 մարզիկ, 1 մարզիչ), սուսերամարտի (1), թաեքվանդոյի (3 մարզիկ, 1 մարզիչ), հրաձգության (3 մարզիկ), սպորտային մարմնամարզության (1 մարզիկ, 1 մարզիչ), ջրացատկի (2 մարզիկ, 1 մարզիչ) մրցումներում:
Նեապոլ մեկնող մարզիկները և մարզիչները տվյալ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից տրամադրված լավագույն արդյունքներ ցուցաբերած ներկայացուցիչներն են: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:
Պատվիրակության անդամներից երեքի (պատվիրակության ղեկավար, սուսերամարտի 1 մարզուհի և ջրացատկի 1 մարզիկ) տրանսպորտային և մասնակցության ծախսերն իր վրա է վերցրել համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան: Այս 3 ներկայացուցիչների մյուս ծախսերը ընդգրկված են պետական ֆինանսավորման մեջ:
ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության կազմը
Հրաչյա Չանդիրյան – մարզիչ, ջրացատկ
Լև Սարգսյան – մարզիկ, ջրացատկ
Վլադիմիր Հարությունյան - մարզիկ, ջրացատկ
Էմմա Պողոսովա – մարզիկ, սուսերամարտ
Էլմիրա Կարապետյան – մարզիկ, հրաձգություն
Զավեն Իգիթյան - մարզիկ, հրաձգություն
Հրաչ Բաբայան - մարզիկ, հրաձգություն
Երվանդ Մկրտչյան – մարզիկ, աթլետիկա
Լևոն Աղասյան – մարզիկ, աթլետիկա
Հայկ Նազարյան – մարզիչ, մարմնամարզություն
Արթուր Ավետիսյան – մարզիկ, մարմնամարզություն
Գոռ Մկրտչյան – մարզիչ, ձյուդո
Բորիս Շատվերյան – մարզիկ, ձյուդո
Սամվել Խաչատրյան – մարզիկ, ձյուդո
Զորայր Մեկինյան – մարզիչ, թաեքվոնդո
Սերգեյ Վարդազարյան – մարզիկ, թաեքվոնդո
Սերգեյ Ավանեսով - մարզիկ, թաեքվոնդո
Արսեն Գրիգորյան - մարզիկ, թաեքվոնդո
Հովհաննես Գաբրիելյան – ղեկավար
Մեր ներկայացուցիչները Նեապոլ են մեկնելու սկսած հունիսի 29-ից, իսկ վերջին մասնակցի վերադարձը նախանշված է հուլիսի 14-ին:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44