Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ, որոնք կաշխատեն կոմիտեի հետ խաղերի ընթացքում:
Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին եւ նշեց, որ կամավորական աշխատանքը շնորհակալ գործ է:
«Երկիր մտնելիս`օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաեւ խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակությունները»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը կոորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքը:
«Կամավորական լինելը պատվի հարց է: Դուք եք դառնում առաջին դեմքը, ձեր պահվածքից է կախված լինելու ամեն ինչ, քանի որ ձեզ է նայելու ամբողջ աշխարհը, այդ թվում` հակառակորդը: Շնորհակալություն նման բարձր պատասխանատվություն ստանձնելու համար»,- դիմելով կամավորներին` ասաց Վահագն Մելիքյանը:
Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են գործակցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսեւորումներից են եւ միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն: Հաշվի առնելով խաղերի մասնակիցների ու հյուրերի մեծ թիվը եւ Արցախի հյուրանոցների ու հյուրատների սահմանափակ քանակը, կամավորները վստահեցրեցին, որ պատրաստ են գիշերել զորանոցներում եւ վրանային ճամբարներում:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը չի լրացել, արդեն իսկ հայտնի է, որ մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով է ներկայանալու: Օրինակ` ԱՄՆ- ից 400 երիտասարդ է մասնակցելու խաղերին, Իրանից ավելի քան 200 մասնակից կա, Վրաստանից` 250: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 5000 մասնակից ենք ունենալու` չհաշված նրանց հետ ժամանող հարազատներին, ընկերներին:
Համահայկական կամավորական միության հիմնադիր- նախագահ Սեւակ Կարապետյանը նշեց, որ երբ հայտարարել են` Համահայկական խաղերի համար կամավորների անհրաժեշտություն կա, մեկ շաբաթում 500- ից ավելի երիտասարդ է անդամագրվել:
Համահայկական ամառային 7- րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6- ին` Ստեփանակերտում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01