Երևանի Օրբելի փողոցի նշված հատվածում ծառերը ոչ թե հատվել են, այլ հեռացվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ ահազանգ է եղել հարակից տարածքի բնակիչներից, որ անառողջ ծառեր կան: «Տեղում մասնագետները պարզել են, որ ծառերն այո, անառողջ են այն աստիճանի, որ կարող են վտանգ ներկայացնել: Հեռացման ընթացքում արձանագրվել է, որ նաև նկարահանող խումբ կա, և երևում է, որ բները սնամեջ են, փայտանյութը փտած է, այսինքն՝ սա միանգամայն արդարացված գործողություններ են»,-ասաց նա:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկարներ էր հրապարկել՝ նշելով, որ Օրբելի փողոցում ծառեր են հատվում:Հակոբ Կարապետյանը նկատեց, որ երբ խոսում ենք Երևանում ծառահատումների նպատակահարմար և ոչ նպատակահարմար լինելու մասին, միանշանակ պետք է ֆիքսել, որ քաղաքապետարանը՝ այդ թվում վարչական շրջանների աշխատակազմը, նմանատիպ աշխատանքներն ամենայն խնամքով են անում՝ մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Հավատացնում եմ, որ որևէ ծառ անտեղի տեղը չի հատվում: Այլ բան՝ մենք շնորհակալ կլինենք մեր քաղաքացիներից, եթե ապօրինի, ինքնակամ հատումների դեպքեր հայտնաբերեն: Այդպիսի դեպքերն անմիջապես կկասեցվեն և խստիվ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին»,-ասաց նա:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44