Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառի Թուրքիայի դեմ: Խոսքը ավելի վաղ արտահայտված Վաշինգտոնի հնարավոր պատասխանի մասին է՝ կապված Անկարայի կողմից ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հետ:
Այս մասին Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը՝ հունիսի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ G20-ի շրջանակներում հանդիպումից հետո: Այս մասին գրում է DW-ն:
«Նա (Դոնալդ Թրամփը) անձամբ ինձ խոստացել է, որ դա (Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ներմուծումը) տեղի չի ունենա»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Վաշինգտոնն ու Անկարան բանակցություններ են վարում՝ կապված թուրք-ռուսական համաձայնագրի հետ, գտնելու համար այդ խնդրի «տարբեր լուծումներ»: Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի բացառել պատժամիջոցների կիրառումը ընդդեմ Թուրքիայի՝ թուրքերի կողմից ռուսական զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու դեպքում:
Միաժամանակ Թրամփը հիշել է, որ իր իրավանախորդ Բարաք Օբաման «շատ անարդարացի է» վարվել Թուրքիայի հետ՝ հրաժարվելով թուրքական կողմին վաճառել ամերիկյան հակաօդային Patriot համակարգեր:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44