Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով:
Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ուղղությունները: Նա ընդգծել է, որ բացի ներքին խնդիրներից, Արցախի բնակիչները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների և սահմանափակությունների ադրբեջանական հետապնդումների և Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով:
Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման և մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի և դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու:
Ա. Բեգլարյանը կարևորել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի պատշաճ կիրառումը հատկապես չճանաչված պետությունների բնակիչների նկատմամբ, քանի որ նրանք զգալիորեն խոցելի են առկա մարտահրավերների առջև:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա աշխատանքային այցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության նախաձեռնմամբ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44