ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը Facebook-ում գրառում է կատարել, որտեղ նա նշում է, թե իբր համացանցից հեռացվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
«Պարոն Ղազարյանին պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը նա հեշտությամբ կարող էր գտնել համացանցում՝ ուղղակի որոնման բաժնում փնտրելով նախարարության անվանումը, խնդրեմ՝ minsportyouth.am։ Ավելին, պարոն Ղազարյանը կարող է կայքում գտնել օրինակ 2015թ․ տեղադրված իր ուղերձները: Միավորվել են միայն նախարարությունների Facebook-յան էջերը՝ այդ էջերի հետևորդներին չմոլորեցնելու և համակարգված աշխատանքի նպատակով։ Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները նաև արտացոլվում են պաշտոնական կայքերում, այնպես որ, այս առումով, որևէ պատմություն չի կարող կորել։
Մինչև նոր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միասնական կայքի ստեղծումը, նախկին նախարարությունների կայքերի անվանումը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս իրողություններին, իսկ նոր կայքի պատրաստ լինելուն պես թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության, և թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կայքերը մնալու են որպես արխիվային տարբերակներ։
Միևնույն ժամանակ, հարգելի պարոն Ղազարյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մեր մարզիկները փայլուն հաղթանակներ են գրանցել Եվրոպական խաղերում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առավել ուրախ կլինեի նախկին նախարարի էջում տեսնել այս կապակցությամբ շնորհավորանքներ:
Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզիկներին գրանցած հաղթանակների կապակցությամբ, մենք հպարտանում ենք ձեզանով»,-գրել է Անժելա Կժդրյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01