«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ թեկնածու Աննա Մարգարյանին հարցեր ուղղեց դատավորների բարեվարքության, ունեցվածքի հայտարարագրման, դատական համակարգը գրավիչ դարձնելու, նաև վեթինգի մասին:
Աննա Մարգարյանը նշեց, որ միամտություն կլիներ կարծել, որ զուտ կանոնների ընդունմամբ կարող են հասնել դատավորների բարեվարքությանը: Նա նշեց, որ պետք է ձևավորվի մեխանիզմը: Նրա խոսքով՝ այս պահին ԲԴԽ-ի այն լծակները, որոնք կան, ցավոք, դեռևս հնարավորություն չեն տալիս պատշաճ արձագանքել: Նրա խոսքով՝ լուծումներից մեկն այն է, որ լծակ պետք է տալ, որ ԲԴԽ-ն ինքնուրույն սկսի այդ վարույթը սկսել:
Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, Աննա Մարգարյանը նշեց, որ հարցերն ուսումնասիրվում են: Մարգարյանն ասաց, որ չպետք է կենտրոնանալ միայն դատական համակարգի վրա՝ ինչպես արվել է մյուսն համակարգերում, հայտարարագրման նույն մեխանիզմը պետք է կիրառվի նաև դատական համակարգի վրա:«Եթե ուսումնասիրվում են տվյալները և խնդիրներ են առաջանում, պետք է առաջին հերթին նայել՝ ԲԴԽ-ն ինչ լիազորություններ ունի, արդյո՞ք կարող է դրան արձագանքել: Լավ, ֆիքսեցինք՝ այս անձի մոտ կա ավելի մեծ գումար, քան կարող է լինել իր աշխատավարձով, բայց չէ՞ որ ինքն էլ ունի հնարավորություն պարզաբանումներ ներկայացնելու, և մենք, ի վերջո, գալու ենք էլի իրավունքի դաշտ: Ցանկացած պարագայում սա պետք է լինի զուտ իրավական նորմերի վրա, սա ինձ մոտ սկզբունքային մոտեցում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դատական համակարգը գրավիչ դարձնելուն, Աննա Մարգարյանն ասաց, որ ցանկացած վայրում, որտեղ աշխատում ես, ցանկանում ես, որ այդ կառույցը հարգեն, իսկ հարգանք պետք է ձևավորվի՝ առաջին հերթին պետք է դադարեցվի այն նեգատիվ մոտեցումը, որն այսօր շատ հաճախ կա:
«Կալանքի որոշման մասին ասեմ՝ գործը հասնում է դատարան, դատավորը չկալանավորեց, միանգամից ասում են՝ տեսե՛ք, դատավորը չարեց: Մեկ հարց՝ դատավորը արդյո՞ք ուներ ձեռքի տակ բավարար տվյալներ, ապացուցողական բազա, որոնք թույլ կտային դա անել: Եկեք հարցադրումները ճիշտ ներկայացնենք: Արդյո՞ք հարցը վերաբերում է դատարանին, թե՞ օրինակ նախնական քննությունը իրականացնողին, որը պետք է բերեր տվյալները: Այսինքն՝ խնդիրը պետք է լինի նաև բնակչության շրջանում ճիշտ ուղերձներ հղելը, որ հասկանան, թե ումից ինչ է ակնկալվում, ոչ թե տեսնել վերջին մարմինն ով է և նրա նկատմամբ ձևավորել անվստահություն: Սա պակաս կարևոր չէ»,- ասաց նա:
Արման Բաբաջանյանն ափսոսանք հայտնեց, որ Աննա Մարգարյանն իրենց թեկնածուն չէ և հավելեց, որ իրենց խմբակցությունը լուրջ մտահոգություն ունի ԲԴԽ-ին վեթինգ իրականացնելու պատվիրակման շուրջ: «Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է վեթինգի ենթարկի ԲԴԽ-ին, որովհետև դատավորները կարող են շատ լավ չենթարկվել այս կանոնին և ասել՝ ովքե՞ր են որոշողները, թե իրենք ինչ բարեվարքություն ունեն ու ինչ եկամուտներ են հայտարարագրել: Այս շրջապտույտից դուրս գալու ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում»,- հարցրեց Բաբաջանյանը:
Աննա Մարգարյանն էլ ասաց, որ առաջինը պետք է սկսել ԲԴԽ-ից: «Եթե մենք խոսում ենք ԲԴԽ կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին, առաջինը ԲԴԽ անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացն անցնելուն: Իրականում պետք է ձևավորվեն ԲԴԽ գործունեության թափանցիկության չափանիշները: Այս հարցերը բարձրացվել են նաև ԲԴԽ նախկին կազմի ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Արման Բաբաջանյանին. «Քվեարկությունը գաղտնի է՝ ձեր թեկնածուն չէ, բայց կարող եք քվեարկել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01