Անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, քանի որ պատճառները եղել են շատ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:
Նրա խոսքով՝ այդ պատճառները քննարկել են և ի գիտություն են ընդունել:
Ինչ վերաբերում է Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե Աբովյանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքն էլ է մեղավոր այդ պարտության մեջ, քանի որ ժամանակ չի գտել մասնակցելու քարոզչությանը:
Անդրադառնալով Ս. Միքայելյանի հայտարարությանը, թե եթե դասեր չքաղեն, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, Ալեն Սիմոնյանը նշեց, որ քաղաքացին է որոշում՝ հեռացումը կլինի, թե չի լինի, թե ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, այսինքն՝ ժամանակը ցույց կտա:
«Դուք հիմա փորձում եք ինտրիգ գտնել այս ամենի մեջ, ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ և ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչ եղել է: Մենք հետևություններ ենք արել, ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, եթե մենք պարտվել ենք: Դա անժխտելի է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա միաժամանակ բացառեց, որ Սասուն Միքայելյանը կհեռանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. «Սասուն Միքայելյանը ՔՊ հիմնադիր անդամ է, և չի կարող հիմնադիր անդամը «պոկվել»:
Ինչ վերաբերում է իր կուսակցի այն հայտարարությանը, թե ՔՊ-ում խմորումներ կան՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ որևիցե խմորում չկա. «Ինձ համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ, և ձայներն այդպես դասավորվեցին, բայց կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, տարբեր բաներ կարող են լինել»:
Դիտարկմանը՝ խմբեր, խմբավորումներ չկա՞ն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մրցակցություն բոլոր տեղերում կա:
Փոխխոսնակն անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու լուրերին: «Ինտրիգը, որը հիմա դուք փորձում եք բարձրաձայնել, գոյություն չունի: Ես ասացի, որ ՔՊ-ում ներքին խնդիր չկա, համենայնդեպս, ես այդպիսի խնդրից տեղյակ չեմ: Պարոն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիրներից մեկն է, հետևություններ արեք դուք»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44