Հայաստանն ու Բելառուսը ծանոթանում են միմյանց փորձին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մինսկում գտնվող «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցը լավ հնարավորություն է տեսնելու, թե երկրները տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ ինչ առաջընթաց են գրանցել: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական ընդգրկուն է: Երբ մենք խոսում ենք մրցակցային գործոնների մասին, ապա պետք է հստակ ասենք, թե որ ուղղության մասին է խոսքը: «Մինսկի տեխնոլոգիական կենտրոն»-ն ունի տպավորիչ ցուցանիշներ: Առաջին հերթին կառանձնացնեմ այն հանգամանքը, որ այնտեղ 500-ից ավելի ընկերություններ են գործում: Երկրորդը՝ այնտեղ կան իրական արտոնություններ: Եթե երկրում միջին եկամտահարկը 13-16 տոկոս է, նայած, թե ինչ գործունեության ոլորտ է, ապա այստեղ 9 տոկոս է: Ավելին, այստեղ ոչ ոք չի ասում, որ ՏՏ ոլորտի եկամուտը շատ է, եկեք ավելի շատ հարկենք, հակառակը՝ գնում է նվազեցում՝ խրախուսելով օտարերկրյա ներդրումները»,- ասաց նա: Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բելառուսում տեխնիկական ուղղվածության բուհերը տարեկան ունենում են ՏՏ մասնագիտությունների գծով 5-6 հազար շրջանավարտ: Եվ նրանք բոլորը պահանջված են մասնավոր ընկերություններում՝ անկախ նրանց առաջադիմությունից: Նրանց վստահվում է աշխատանք իրենց գիտելիքներին համապատասխան: «Մի բան հստակ է՝ կրթական համակարգն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում հետ է մնում տեխնոլոգիական զարգացումներից: Եթե լրջագույն ներդրումներ չարվեն համալսարանական ծրագրերում, ապա անջրպետ կառաջանա: Կոնկրետ մեր երկրում մոտ 3 հազար որակյալ կադրերի պակաս ունենք»,- ասաց նա: Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը տեխնոպարկի ղեկավարությանը հրավիրել է Հայաստան: Դա լավ հնարավորություն է մանրամասն բելառուսական ընկերություններին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01