Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում խոսել էր հարուցված քրեական գործի շարժառիթի մասին՝ մասնավորապես գրելով.
«Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարել (նկարները՝ կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև` մահվան սպառնալիք, և, բնականաբար, դիմել էի ոստիկանություն։
Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար, կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։
Միակ բանն այս պահին, որ կասեմ, այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու: Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար, և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։
Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս, անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում»։
Այսօր տեղեկացանք, որ քննիչն Ազգային ժողով է գնացել՝ այնտեղ զրուցելու պատգամավորի հետ։
Գայանե Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ քննիչը ԱԺ աշխատակազմ էր եկել այլ գործով, միաժամանակ հանդիպել է նաև իրեն, որովհետև հավելյալ մի փոքր հարց ուներ և գործի կասեցման հետ կապված գրավոր տեղեկությունը պետք է հանձներ:
Միաժամանակ նա շեշտեց նաև, որ շատ անգամներ ինքն է գնացել Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին։
«Ադեկվադ» հ/կ նախագահ Արթուր Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի այն մասին, որ գործը կասեցվել է։
Իսկ ահա Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Գայանե Աբրահամյանի հաղորդման հիմքով քրեական գործը կասեցնելու մասին տեղեկությունը։
«Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ գործը կասեցվել է։ Այսինքն՝ հայտնի չէ այն անձը, ով քրեական գործում պետք է ներգրավվի՝ որպես մեղադրյալ»,- որոշումը մեկնաբանեց Նաիրա Հարությունյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01