ՀՀ ոստիկանությունում հունիսի 29-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մինչ խորհրդակցությանն անցնելը ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, որից հետո տարբեր ստորաբաժանումների շուրջ երկու տասնյակ ծառայողներ արժանացել են դրամական պարգևների: «Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: «Բոլոր այն ոստիկանները, որոնք աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով և հանցագործություններ կբացահայտեն, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ գումարներով: Ավելին, կարծում եմ, որ ժամանակն է մեթոդներ և մեխանիզմներ մշակել, որպեսզի պարգատրվեն ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանները, այլև նրանք, ովքեր թեկուզ և մեկ անձնական ունեցվածքի գողություն կբացահայտեն»,- ընդգծեց ոստիկանության պետը` հավելելով, որ նման իրավիճակում, այսուհետ, առավել անընդունելի և անհանդուրժելի է լինելու ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակել է խորհրդակցությունը: Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ուժեղացված ծառայություններին և շնորհակալություն հայտնել սրտացավ աշխատանքի համար: «Քաղաքացիներից այսօր մենք դրական արձագանք ենք ստանում, ինչը ողջունելի է, և պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ոստիկանության հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է ոստիկանության պետը: Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձել է մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Նա մարզային վարչության պետերին և Ճանապարհային ոստիկանության պետին ցուցում է տվել հատկապես ամռանը, հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը: Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետն անդրադարձել է նաև ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ կարևորելով ոստիկանության սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների, բնապահպանական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44