Սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ իրենք փնտրում են լուսանկարների հավանումների քանակը թաքցնելու միջոց: Դա պետք է օգտատերերին ազատի լրացուցիչ սթրեսից: CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցիալական ցանցը տարբեր փորձարկումներ է անում՝ թաքցնելու համար լուսանկարների հավանումների քանակը: Տարբերակներից մեկը հավանումների քանակի անձնական հաշվիչն է: Ըստ այդ տարբերակի՝ հավանումների քանակը կտեսնեն միայն լուսանկարը հրապարակողները: Մյուս օգտատերերը չեն կարողանա հասկանալ՝ ինչքան հավանումներ ունեն լուսանկարները: Մյուս օգտատերերը կտեսնեն միայն իրենց այն ընկերների անունները, ովքեր հավանել են լուսանկարը: Ըստ այս նախագծի հեղինակների՝ հավանումների քանակը թաքցնելը թույլ կտա, որ մարդիկ ավելի շատ կենտրոնանան շփման վրա, այլ ոչ թե ավելորդ ժամանակ և նյարդեր ծախսեն հավանումների քանակի պատճառով: Մասնագետները նշում են, որ մարդիկ անընդհատ համեմատում են իրենց լուսանկարների հավանումների քանակը մյուսների հետ, և դրա պատճառով սթրես են ապրում, ինչպես նաև սկսում են հրապարակել անորակ բովանդակություն՝ շատ դիտումներ ունենալու համար: Սոցիալական ցանցն արդեն մի քանի ամիս սկսել է իր փորձարկումները: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպիսին կլինի Instagram-ը նոր գործառույթի կիրառումից հետո: Դեռևս շաբաթներ առաջ Instagram-ում շատ հայտնի Ջեյն Մանչուն Վոնգը ցույց էր տվել, որ սոցիալական ցանցը նախատեսում է ավելացնել նոր առանձնահատկություն, որի միջոցով հավանումների քանակը չի երևալու: Դեռևս հայտնի չէ, թե երբ այս գործառույթը հասանելի կլինի բոլորի համար: Այն դեռևս փորձարկման սկզբնական փուլում է և գուցե նաև չհաստատվի: Նոր գործառույթը կարող է լրջորեն վնասել այն բլոգերներին, ովքեր գումար են աշխատում գովազդների միջոցով: Նշվում է, որ հետագայում սոցցանցը կարող է անել այնպես, որ մյուսների համար հասանելի չլինի նաև անձնական հաշվի հետևորդների քանակը:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44