Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝ 310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը և Sims 4-ը։ Այդ խաղերը «ձևացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան 112 հազար և մոտ 105 հազար։ Վիրուս գրողները օգտատերերին փորձել են հետաքրքրել նաև դեռևս չթողարկված, բայց շատ սպասված նորույթներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են, որ վնասաբեր ֆայլերը (նիշք) տարածվել են առնվազն տասը դեռևս լույս չտեսած խաղերի անվան տակ, ընդ որում, այդ վնասաբեր ծրագրերի մեծամասնությունը (80%) «թաքնվել է» ֆեյքային FIFA 20-ի, Borderlands 3-ի և Elder Scrolls 6-ի դիմակի տակ։ Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։ Գեյմերները շատ են նաև Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը բնավ ոչ միշտ է անվտանգ։ «Վիրուս գրողները ակտիվորեն շահագործում են օգտատերերի հետաքրքրությունը ոչ միայն կինոպրեմիերաների և սիրված սերիալների, այլև տեսախաղերի նկատմամբ։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ պակաս ուշադիր են դառնում, երբ խոսքը վերաբերում է զվարճանքներին, և ընդհանրապես խարդախություն չեն սպասում սիրված խաղից, որը խաղում են շատ տարիներ։ Մենք գեյմերներին խորհուրդ ենք տալիս մանրազնին ընտրել խաղերի ներբեռնման աղբյուրները, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծում և կիբեռսպառնալիքների հայտնաբերման համար կանոնավոր կերպով ստուգել բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են խաղալու համար»,- զգուշացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Մարիա Ֆյոդորովան։ Սիրված խաղի փոխարեն սարք վնասաբեր ծրագիր չներբեռնելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս. • ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ; • ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաև դրա սկզբում https-ի առկայությունը; • ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ; • սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01