Վրացական կողմն արդեն որոշել է Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շինարարության մրցույթի հաղթողին:
«Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհի առավել խնդրահարույց հատվածի (Կոբի-Գուդաուրի) արդիականացումն իսկական փրկություն կդառնա փոխադրողների համար, այդ թվում` հայ: Այս մասին «Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին Երևանում Sputnik Արմենիայի լրագրողի հարցին պատասխանելիս ասաց, որ վրացական կողմը որոշել է Կոբի-Գուդաուրի ճանապարհի ամենախոցելի հատվածի արդիականացման մրցույթի հաղթողին:
Այս հատվածը ձմռանը պարբերաբար փակում են առատ ձյան պատճառով: Դրա արդիականացումը Վրաստանի իշխանությունների խոշոր նախագծի մի մասն է։ Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, վեց կամուրջի և հինգ թունելի շինարարություն, այդ թվում` 9-կիլոմետրանոց թունել՝ Խաչի լեռնանցքի տակով:
Նախագիծը կարժենա 3,5 մլրդ դոլար, առայժմ անհայտ է, թե այն երբ ամբողջովին կիրագործվի:
«Տվյալ նախագիծը շատ կարևոր է փոխադրողների համար, քանի որ մենք մշտապես բախվում ենք լուրջ խնդիրների: Դա ճանապարհի առավել խոցելի հատվածն է», – ասաց Առաքելյանը:
Ճանապարհի այս հատվածում հաճախ են լինում փլուզումներ: Պատահում է, որ այդ հատվածն օրերով, նույնիսկ շաբաթներով փակ է լինում՝ անձրևների, ձնաբքի պատճառով: Արդիականացումից հետո փոխադրողները ճանապարհի այդ հատվածը կանցնեն թունելի միջոցով, որի գործունեությունը կախված չի լինի եղանակի քմահաճույքներից:
Առաքելյանը հիշում է, որ շրջան է եղել, երբ Կոբի-Գուդաուրի հատվածը չի գործել ավելի քան 30 օր:
Սակայն լիարժեք գործելու համար անհրաժեշտ է արդիականացնել նաև «Վերին Լարս» հսկիչ անցակետը: Այսօր դրա թողունակությունը փոքր է. հսկիչ անցակետը կարող է ամեն օր սպասարկել մոտ 4 հազար մարդու և մինչև 200 բեռնատարի: Նախկինում «Վերին Լարսով» ճանապարհը համարվել է պահեստային, և մինչև հիմնական դառնալը փակվել է նոյեմբերից մինչև ապրիլ:
Քանի որ հիմա «Վերին Լարսի» այլընտրանքային երթուղիները փակ են, ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց այդ հսկիչ անցակետի վրա: Այսպիսով, ամեն օր մաքսավորները ստիպված են լինում սպասարկել մոտ 15 հազար մարդու:
Առաքելյանն ընդգծեց, որ թունելի շինարարության նախագծի իրագործման և ճանապարհի արդիականացման դեպքում կշահեն փոխադրողները:
«Եթե այդ հարցը լուծվի, ապա մենք այլևս բողոքելու տեղ չենք ունենա», – ասաց նա:
Նշենք, որ փորձագետների գնահատականներով` Ռուսաստանն Անդրկովկասին կապող վեց երթուղիներից առավել հարմարը Տրանսկամն է: Օսեթիայով ճանապարհն ավելի նախընտրելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ: Սակայն դրա գործարկման հարցը քաղաքական խնդիր է և առաջիկայում քիչ հավանական է:
Հայաստանում կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը «Վերին Լարսի» թողունակության մեծացումն է: Որպես այլընտրանքային երթուղի դիտարկվում է ծովային ճանապարհը, մասնավորապես, փոխադրումների մուլտիմոդալ տեսակը, որը ներառում է կոնտեյներներով բեռների փոխադրում Նովոռոսիսկի նավահանգստից Փոթիի նավահանգիստ, այնուհետև` երկաթուղով Հայաստան:
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15