ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական ոլորտում ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը ԱՄՆ-ի միջուկային կարողությունների ամրապնդումն է:
Թրամփի նախագահության շրջանում, մեծ բյուջե է հատկացվել ԱՄՆ-ի միջուկային զինանոցն արդիականացնելու համար:
Հուլիսի 30-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է նոր սպառազինություն արտադրի և արդիականացնի իր միջուկային զինանոցը:
Հարավային Կորեայում տեղակայված Օսան ռազմակայանում կայացած հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրափը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդիականացնում է իր միջուկային զինանոցը:
Շարունակելով իր հակասական հայտարարությունները, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չի կիրառելու իր միջակային զենքը: Ավելի ուշ նա հավելել է, որ այդ երկրի զորայինները պետք է զինված լինեն հարվածող ուժով, սակայն հույս ունի, որ այդ ուժը չի օգտագործվի:
Միացյալ Նահանգները ունի շուրջ 3,800 միջուկային մարտագլխիկներ, որոնցից 1,750 -ը տեղադրված են բալիստիկ հրթիռների և ռմբակոծիչների վրա: Եվս 2050 միջուկային մատրագլխիկները պահվում են պահեստում: Միացյալ Նահանգներն ունի նաև 150 միջուկային B-61 ռումբեր, որոնք գտնվում են Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Նիդերլանդների ռազմակայաններում:
Դոնալդ Թրամփի կառավարությունն արդիականացնում է ԱՄՆ-ի միջուկային զինանոցը:
Վաշինգտոնի տեսանկյունից, միջուկային զինանոցի վերակառուցումը, որպես սպառնալիքի և զսպման ուժ, կարըոր նշանակություն ունի: Թրամփն անդրադառնալով ԱՄՆ-ի միջուկային զենքի կրճատմանը, ընդգծել է որ շուտով կփոխի այդ իրավիճակը: Սա վկայում է ԱՄՆ-ի կողմից նոր միջուկային սպառազինության արտադրման և արդիականացման ձգտումների մասին: ԱՄՆ-ը նաև միջուկային նոր զենքեր է փորձարկում: Այս առումով 2019 թվականի ռազմական բյուջեում նախատեսվում է 24 միլիարդ դոլար՝ միջուկային զինանոցի արդիականացման համար: Թրամփը, որպես կենսական տարբերակ, ընդգծում է «առաջին ատոմային հարվածի» ռազմավարության շարունաման վրա: Դա նշանակում է, որ աշխարհի այլ երկրների հատկապես Չինաստանի և Ռուսաստանի դեմ միջուկային հարձակումների վտանգը և սպառնալիքները շարունակվում են :
Թրամփի այս տեսակետը հստակ արտացոլված է ԱՄՆ-ի նոր միջուկային փաստաթղթում: «Հերիթիջ» հիմնադրամի փորձագետ Մայքելա Դաջն ասել է, որ այս փաստաթղթում ամերիկյան հակահարվածի ժամանակի և ձևի մասին միտումնավոր անորոշություն է ստեղծվել:
Զենքի վերահսկման ակտիվիստները խիստ քննադատել են ԱՄՆ ներկայիս միջուկային մոտեցումը: Նրանք մտահոգություն են հայտնել, որ այդ մոտեցումը կբարձրացնի միջուկային պատերազմի վտանգը:
Իրականում, Թրամփի կառավարության միջուկային քաղաքականությունը ավելի ռազմատենչ է, քան Օբամայի վարչակազմի միջուկային դոկտրինան:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01