Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մեջ եվրոպացիների թերացմանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի 36-րդ կետի շրջանակում գերազանցել է հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված 300 կգ-ի սահմանը»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրանը, նախապես հայտարարած ծրագրի համաձայն, շատ թափանցիկ ու հստակ կերպով կնվազեցնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:
Զարիֆը հավելել է.«Իրանը հաջորդ փուլում կբարձրացնի մինչև 3.67 տոկոս ուրանի հարստացման տեմպը»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, անդրադառնալով Իրանի կողմից իր պարտավորություններին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցներին, հայտարարել է. «Իրանը, ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, 2019թ մայիսի 8-ից դադարեցրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը»:
Իրան այս որոշումը կայացրել է հակադարձելով միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն և իրենց հանձնառությունները կատարելու հարցում եվրոպացիների խոստումնազանցությանը:
Ներկայումս ծանր ջրի և հարստացված ուրանի պահեստավորումը կարևոր պատգամ է փոխանցում ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերին: Ոմանք այն համոզման են, որ ներկա պայմաններում Թեհրանն անելիք չունի: Սակայն դա ընդամենը մի մասն էր այն բազում քայլերից, որ Իրանը կարող է իրականացնել:
ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալը պետք է չանցնի 300 կգ սահմանը և հարստացված ուրանի հավելյալ մասը պետք է արտահանվի այլ երկրներ: ԱՄՆ-ը սակայն իր շրջափակումներով փորձում է ՀԳՀԾ-ն փակուղի տանել: Այդ սցենարում երկու նպատակներ են հետապնդվում. Նախ՝ Իրանին պարտադրել լիովին դադարեցնել ուրանի հարստացումը, որը նախապես ձախողած նպատակ է:
Երկրորդ հերթին, կեղծ հայտարարություն անել, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն, այն դեպքում երբ Իրանի քայլը համապատասխանում է ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանված կետերին:
Քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանը պետք է փոխակերպի կամ վաճառի 130 տոննան գերազանցող ծանր ջուրը և 300 կգ գերազանցող հարստացված ուրանը: Սակայն ԱՄՆ-ը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Իրանից գնել դրանք, որպեսզի դադարեցվի դրանց արդյունահանումը: Հետևաբար քանի որ մենք հարգում են ՀԳՀԾ-ն, վաճառել չկարողանալու դեպքում, պետք է դադարեցնենք արդյունահանումը: Սակայն մենք չենք ցականում ոչ սահմանափակել արդյունահանումը և ոչ էլ վաճառքը, այլ ցանկանում ենք պահեստավորել: Այդ պահեստների ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ այն տեղի կունենա առանց սահմանափակության»:
2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և ՀԳՀԾ-ի 36-րդ կետի իրագործումից հետո, եվրոպացիները 11 խոստումներ տվին, որոնց մաս չէր կազմում INSTEX-ը: Այն խոտումները կատարելու սկիզբն է:
Հաշվի առնելով այս պայմանները, եվրոպպացիների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկվելու դեպքում, Թեհրանը ևս կարող է դադարեցնել իր այս քայլերը, հակառակ դեպքում ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, Իրանը ևս չի կատարելու իր հանձնառությունների մի մասը:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01