ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը մշակել է ծովային օրենսդրություն: Ծովային ելք չունեցող երկրին դա հնարավորություն կտա ունենալ սեփական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Փամբուխչյանի խոսեց նախագծի մասին:
«Վերջացրել եմ աշխատանքը, հիմա ԱԺ-ում փորձագետների կողմից իրավական տեսքի է բերվում: Օրենսգիրքը գրել եմ՝ դիտարկելով ուրիշ երկրների փորձը: Դա Հայաստանի համար ձեռնտու կլինի տնտեսական առումով, նաև փոխադրումների այլընտրանքային ճանապարհի հնարավորություն կստեղծի: Աշխարհում 44 երկրի, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով իրավունք է տրված ունենալ իրենց օրենսդրությունը և դառնալ «ծովային երկիր»` իրենց ամենամոտ երկրի միջոցով իրականացնելով ծովային փոխադրումներ, երկրին իրավունք է տրվում ունենալ սեփական դրոշով նավեր: Մշակված օրենսդրությունը տալիս է կարգավորումները, սակայն երկրին վերջնական իրավունքը տալը վերապահված է ՄԱԿ-ի կոնվենցիայով»,-ասաց Փամբուխչյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միացել էր այդ կոնվենցիային, սակայն դեռ չուներ ծովային օրենսգիրք, հետևաբար չէր կարող օգտվել այդ հնարավորությունից: Հիմա արդեն մշակված է կարգավորող փաստաթուղթ, ընդունումից հետո դրան պետք է հաջորդի Անգլիայում համապատասխան մարմնի կողմից թույլտվություն ստանալու փուլը: Դրանից հետո Հայաստանն արդեն կդառնա «ծովային երկիր»: Հնարավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ամենամոտ ծովային երկրում սեփական դրոշով նավեր ձեռք բերի, կատարի բեռնափոխադրում, որից կարող են օգտվել նաև այլ երկրների տնտեսավարողներ: Փամբուխչյանի խոսքով՝ դա լրացուցիչ մուտքեր կապահովի Հայաստանի պետբյուջե: Պատգամավորը բերեց Մոնղոլիայի օրինակը, որը դեպի ծով ուղիղ ելք չունի, բայց ունի իր երկրի դրոշով գրանցված մոտ 1 000 նավ: Դա բավականին մեծ գումարների մուտք է ապահովում այդ երկրի բյուջե:
Փամբուխչյանի խոսքով՝ տարբեր երկրներից կան մարդիկ, որոնք արդեն իսկ ցանկություն են հայտնել օգտվել Հայաստանի դրոշով նավերից, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և նրանք ցանկանում են, Հայաստանի դրոշով նավերն օգտագործելով, այդ երկրներում օգտվել մաքսատուրքերի արտոնությունից: Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի համար ցամաքային ճանապարհը Լարսի անցակետն է, որը հաճախ խցանվում է, իսկ «ծովային երկիր» դառնալու դեպքում փոխադրումների համար կունենանք այլընտրանք՝ ծովային ճանապարհ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44