Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ է ստացվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ hանրային կապերի ծառայությունը: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի աշխատանքին բնակիչների կողմից միտումնավոր միջամտության մասին է: Ընդ որում ոչ ավել, ոչ պակաս, այգիների ու բանջարանոցների ոռոգման համար:
Այն, որ մեզանում ոռոգման նպատակով ապօրինաբար օգտագործվում է խմելու ջուր, գաղտնիք չէ: Այստեղից էլ ամառային տապերին երբեմն նկատվող ջրի անբավարարությունը: Բայց փաստ է, որ որոշ բնակավայրերում դրա համար օգտագործվում է նաև կոյուղաջուր, ինչը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է: Դրանց թվում են Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի բնակելի շենքերին հարակից հողատարածքները:Սխեման հետևյալն է. Նոր Նորքի առաջին զանգվածի կոյաջրերի հեռացման համար նախատեսված 500մմ տրամագծով խողովակաշարն իր ողջ երկայնքով ամեն 20-30 մետրը մեկ կոտրված է կամ խցանված այդ զավթված հողակտորների տերերի կողմից, իսկ արտահոսող կեղտաջրերով ոռոգվում են, ինչպես արդեն ասվեց, իրավական առումով տեր չունեցող, սակայն փաստացի կոնկրետ անձանց պատկանող հողատարածքներ: Այնտեղից էլ «կոյուղաջրի ավելցուկը» ի վերջո հոսում է դեպի Մյասնիկյան պողոտա: Կոյուղու խցանման համար կիրառվում են քարեր, երկաթե իրեր, ավազով լի պարկեր: Կոյուղաջրերով առատորեն ոռոգվող տարածքներից ստացվող միրգն ու բանջարեղենն էլ «սեփականատերերը» հանում են վաճառքի՝ հետևանքների մասին չմտածելով:
Նման փաստեր կան նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երևանի այլ տարածքներում, ինչպես նաև մարզերում: Կոյուղատար համակարգը, «ոռոգման ջուր» ստանալու նպատակով, միտումնավոր վնասվում է շատ տեղերում: Վեոլիան շարունակաբար վերանորոգում է խողովակաշարերը, սակայն հաշված օրեր անց բնակիչները վերականգնում են «ստատուս քվոն»՝ այսպիսով շարունակաբար խաթարելով կոյաջրերի հեռացման գործընթացը:
Բայց և պատասխանատվության ենթարկելը ապօրինությունների հեղինակներին խնդրահարույց է. ապօրինաբար ոռոգվող տարածքները որևէ իրավական կարգավիճակ չունեն:
Խնդրի լուծումը բարդ է, մենք նորոգում ենք կոյուղին, ասում ենք բնակիչներին, որ չի կարելի նման բան անել, իսկ մեր հետևից նրանք նորից գալիս կոտրում են, - աում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասի պետ Արամ Գրիգորյանը:
Ջրամատակարար կազմակերպությունը վերջին տարիներին Նոր Նորքի առաջին զանգվածում 2 անգամ նոր կոյուղի է կառուցել, քանի որ գործող խողովակաշարը բնակիչների միջամտությունների հետևանքով ենթակա չի եղել հետագա շահագործման:
Ներկայումս Վեոլիա ջրի վթարային բրիգադը սկսել է Լվովյան փողոցի ձորի հատվածում կոյուղագծի վերանորոգումը: Անշուշտ, կոյուղու կանոնավոր շահագործումը կվերականգնվի, սակայն խնդիրը մնում է օրակարգային: Այն լուծելու համար նաև տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունն է պահանջվում:
Իր հերթին, ընկերության Իրավաբանական ծառայությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ խնդրելով օգնել ապօրինությունների հեղինակներին օրենքով սահմանված կարգով պատժելու, բնակիչներին նման արարքների ողջ անթույլատրելիությունը բացատրելու, և հետագայում նման ապօրինությունները «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգում բացառելու նպատակով»:


13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01