Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:
Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի ջանքերը՝ ընդգծելով, որ ԲՀԿ նախագահը բազմաթիվ գործերով է ապացուցել Ռուսաստանի հանդեպ ջերմ ու եղբայրական վերաբերմունքը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում վերջերս ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ չնայած ձևավորման կարճ ժամանակահատվածին, հանձնաժողովը հասցրել է կարևոր աշխատանք կատարել և արդյունավետ գործակցություն հաստատել ռուս գործընկերների հետ:
Գագիկ Ծառուկյանն վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01