Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու փաստին, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք նամակ են գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է։ Ըստ նրա՝ մնացածն արդեն իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է:
«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի՝ պրոցեսին արագ ընթացք տալու, որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ պտղատու այգիներ, և՛ ձիարշավարան ու ձիաբուծարան, և՛ դաշտեր», - ասաց Նարեկ Բաբայանը՝ գործընթացը որակելով որպես հանրային սեփականության վերադարձ։
Բաբայանի խոսքով, երբ լինի համապատասխան հանձնարարականը և որոշումը, գույքը կգնահատվի: Դատական պրոցեսում նվիրատվությունը որպես վնասի փոխհատուցում է և դրանով պայմանավորված՝ կա արգելք, որ այժմ սեփականության հետ ոչ մի որոշում չկայացվի:
«Երբ իրավական արգելքը վերանա, արդեն քաղաքական որոշում պիտի կայացվի գույքն ընդունելու: Միայն դատախազությունն ու դատարանը կարող են ասել՝ մենք հնարավորություն ունե՞նք այդ գույքն ընդունելու, թե՞ ոչ »,-ասաց Նարեկ Բաբայանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01