ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին:Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մասնավորապես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2019 թվականի մայիսի 9-ի հորեղբոր որդու և վերջինիս փեսայի հետ գնացել է Սպիտակ քաղաքում գտնվող բենզալցակայան, որտեղ, վերջինիս խնդրանքով, 31-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան լիցքավորվել է բենզինով՝ գումարը հաջորդ օրը տալու պայմանով:
Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ազգականները հանդիպել են և ժամեր առաջ լիցքավորած բենզինի գումարը ժամանակին վճարելու և չուշացնելու պարտավորության շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում քաշքշել և հայհոյել են միմյանց:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հասցված վիրավորանքից վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ 31-ամյա տղամարդն իր ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած դանակով երեք անգամ հարվածել է հորեղբոր՝ 20-ամյա որդուն՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով ու ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցվող, կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի հետին պատի երկու ծակած-կտրած չթափանցող վերքերի տեսքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01