Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ համեմատաբար թուլացել է Ճապոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
S-400-ների մատակարարմանը մնացել է 10 օրից ոչ ավել, քանի որ ըստ կողմերի հայտարարությունների, Անկարան այդ համակարգերը պետք է ստանա մինչև հուլիսի առաջին կեսը։
Ըստ թուրք նախարարի՝ Թրամփ-Էրդողան հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած հայտարարությունները ողջամտություն են հաղորդել ընդհանուր գործընթացին։
«Մեր նախագահը նախկինում էլ ասել է, որ S-400-ների հարցը փակված է։ Արդեն խոսվում է մատակարարման գործընթացի մասին։ Մենք այդ համակարգերը գնել ենք և այժմ բանակցում ենք ՆԱՏՕ-ի և այլ կողմերի հետ։ Եթե կան կասկածներ, թող գան քննարկենք, մենք երկխոսության կողմնակից ենք»,-ասել է Չավուշօղլուն։
Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ են տեղակայվելու ռուսական ՀՕՊ համակարգերը, Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացնելու են թուրք զինվորականները։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում G-20-ի շրջանակներում Ճապոնիայում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ Անկարան պարտադրված է Ռուսաստանի հետ կնքել նման գործարք։ Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային, ով ժամանակին չցանկացավ Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգեր։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44