Facebook-ը սկսել է ծրագրավորել նոր կրիպտոարժույթը բավականին վաղ շրջանում, բայց միայն հուլիսի 18-ին է ներկայացնելու այն ամբողջ աշխարհին: Սակայն բոլոր նրանք, ովքեր ծանոթ են բիթքոինի հետ, պետք է հասկանան, որ Libra-ն կրիպտոարժույթ չէ եւ պաշտպանված չէ բիթքոինի պես, պնդում է Քոլին Հարփերը VentureBeat-ում, հաղորդում է HighTech+-ը: Աշխարհում առաջին կրիպտոարժույթը՝ բիթքոինը, ստացել է իր անվանումը, քանի որ դրա գործարքները կոդավորվում են: Այդ իսկ պատճառով գրեթե անհնար է այն կոտրել: Գործարքները գրանցվում են, այսպես կոչված, բաշխված ռեգիստրում, որը պահպանում է մշտապես թարմացվող գրառումները օգտատերերի բոլոր գործողությունների մասին, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարող խաբել համակարգին ու ծախսել դրանում առկա միջոցները: Եթե համեմատենք Facebook-ի արժույթը բիթքոինի հետ, պարզ է դառնում, որ դրանց միջեւ կան այնքան ընդհանրություններ, որքան Դաշնային պահուստային հիմնադրամն ունի ոսկու հանքերի հետ: Ի տարբերություն Bitcoin-ի բաց ռեգիստրի՝ Libra Association-ը փակ համակարգ է, որում թույլատրվում է միայն հատուկ ընտրություն անցած գործընկերների մուտքը: Նրանք կկառավարեն գործարքներն ու կապահովեն բլոկչեյնի իրենց տարբերակը: Այժմ գործընկերները 27-ն են, իսկ պաշտոնական մեկնարկից հետո դրանց թիվը կհասնի շուրջ 100-ի: Դա նշանակում է, որ ընդամենը 100 սերվերներ կապահովեն ցանցը: Իր կառուցվածքով Libra-ն չի կարող լինել ապակենտրոնացած կամ ունենալ Bitcoin-ի նման կայունություն: Այժմ ասոցիացիայի անդամները պետք է վճարեն մուտքավճար 10 մլն դոլարի չափով: Փոխարենը նրանք կստանան արտոնություններ գործարքների ժամանակ եւ դիվիդենտներ Libra Reserve-ից: Այդ պահուստը ներառում է կառավարության կողմից հաստատված ակտիվների՝ արժույթների, բոնդերի եւ արժեթղթերի փաթեթ, որոնցից ստացված տոկոսները կվճարվեն ասոցիացիայի անդամներին նրանց մասնաբաժնին համարժեք չափով: Ըստ էության՝ դա նույն կենտրոնական բանկն է, սակայն կորպորատիվ տեսակի: Այդ բանկի պահուստները թոքենին տալիս են կայուն արժեք, եւ յուրաքանչյուր թոքենը կարտադրվի կամ կմարվի պահուստի կողմից: Բիթքոինը հաստատված չէ որեւէ ակտիվներով: Հարփերն ընդգծում է, որ Facebook-ը պարզապես օգտվում է բիթքոինի հեղինակությամբ՝ զարգացնելով կրիպտոարժույթի հետ որեւէ կապ չունեցող պրոդուկտը: Իրականում, դա արժույթի նոր տեսակ է, որն ի հայտ է եկել որպես պետությունների մենաշնորհի այլընտրանք փողի արտադրության հարցում: Այդ իսկ պատճառով Libra-ի մրցակիցը բիթքոինը չէ, այլ բանկերն են: Ընդ որում՝ Libra-ի օգտատերերի համար գրեթե ոչինչ չի փոխվի, միայն նոր ղեկավարը կլինի ոչ թե Դաշնային պահուստի բանկը, այլ կորպորացիան Սիլիկոնային հովտից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01