Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Այս արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ հուլիսի 10-ի քննարկումների թեման կլինի «միջուկային ոլորտում Իրանի անթույլատրելի գործողությունները»: Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը եւ մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել: Սակայն դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն ինքը կորոշի հարստացված ուրանի իրենց անհրաժեշտ մակարդակը: «Հուլիսի 7-ից հարստացման աստիճանն այլեւս չի սահմանափակվի 3,67 տոկոսով: Մենք մեր վրայից հանում ենք այդ պարտավորությունը»,- ասել էր նա: Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները եւ տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր եւ ռմբակոծիչներ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44