CSIS ընկերության մասնագետները, որոնք մասնագիտացած են կիբեռանվտանգության ոլորտում, հայտնաբերել են Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար նոր խարդախ հավելվածը, որի զոհերը կարող էին դառնալ մի քանի միլիոն մարդիկ, հայտնում է Medium պորտալը: Փորձագետների խոսքով՝ օգտատերերին առաջարկվում է Google Play խանութում ներբեռնել «Updates for Samsung» («Թարմացումներ Samsung-ի համար») հավելվածը, որտեղ իբր պաշտոնական մշակողների կողմից հավաքված են սմարթֆոնի համար լավագույն բարելավումները: Սակայն հավելվածը տեղադրելուց հետո օգտատերերը հայտնվում են update.com կայքում, որտեղ տեղադրված են Android-ի մասին տարբեր հոդվածներ ու լուրեր, որոնք նվազեցնում են օգտատերերի զգոնությունը: Դրանից բացի, հավելվածի որոշ բաժիններում տեղադրված են բազմաթիվ գովազդային հայտարարություններ, որոնք խանգարում են հարմարավետ օգտագործմանը, եւ որոնք առաջարկվում է էկրանից հեռացնել 9 դոլարով: Հավելվածը նաեւ առաջարկում է 34,9 դոլարով սմարթֆոնի թարմացման տարեկան բաժանորդագրություն: Սակայն ծառայությունների վճարումը տեղի է ունենում ոչ թե GooglePlay-ի միջոցով, այլ հավելվածն է ստանում օգտատիրոջ վարկային քարտի մասին ամբողջ տեղեկատվությունը: Այդուհանդերձ, հավելվածում անվճար թարմացման հասանելիություն կա, բայց այդ դեպքում ներբեռնման արագությունը ժամում 56 կիլոբայթը չի գերազանցի, իսկ 700 մեգաբայթի ֆայլը կներբեռնվի մոտ 4 ժամում: Ուստի օգտատերերից շատերը չեն ցանկանում սպասել եւ նախընտրում են վճարել, որպեսզի «թարմացումն» ավելի արագ ստանան, բայց իրականում հավելվածին են փոխանցում իրենց վարկային քարտի տվյալները: Ընկերության փորձագետները օգտատերերին կոչ են անում ուշադիր լինել, քանի որ հավելվածը Google Play-ում ավելի քան 10 միլիոն բեռնում ունի, եւ հայտնի չէ, թե այդ օգտատերերից քանիսն է փող փոխանցել: Մասնագետները նաեւ շեշտում են, որ սմարթֆոնը պետք է թարմացնել միայն ներքին կարգավորումներով, այլ ոչ թե կողմնակի հավելվածներով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01