Ավստրալիայի պատմության մեջ առաջին՝ բնակչության առցանց-մարդահամարը ժամկետից շուտ դադարեցվել է սերվերների գերծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն: Ինչպես հայտարարել է մարդահամարի համար պատասխանատու նախարար Մայքլ Մաքքորմաքը՝ դա եղել է արտասահմանյան ցանցահենների DDoS-հարձակման հետևանք:
Իշխանությունները հայտարարում են, որ համացանցում մարդահամարի տվյալները լրացրած ավստրալացիների անձնական տվյալները անվնաս են մնացել:
«Այն, ինչ դուք տեսաք, հարձակում էր կամ այդպիսի հարձակման փորձ՝ սպասարկումից հրաժարում առաջացնելու նպատակով: Ինչպես դուք հասկանում եք՝ այն ուղղված էր կայքին հասանելիության արգելափակմանը, ոչ թե դրա սերվերներից տեղեկության ստացմանը: Մեր պաշտպանության տարրերից որոշները ճիշտ չեն գործել»,- հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը:
Սերվերների խափանման հետևանքով մարդահամարին մասնակցելու հնարավորությունից զրկվել է երկրի մի քանի մլն բնակիչ:
Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վիճակագրության ավստրալական բյուրոն անցկացնում է բնակչության մարդահամար: Այս տարի կառավարությունն առաջին անգամ հնարավորություն է տվել մարդահամար անցնել համացանցում:
Ընդդիմությունը նախարարների կաբինետի՝ մարդահամարի համար պատասխանատու անդամ Մայքլ Մաքքորմաքին կոչ է արել հրաժարական տալ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55