Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության տվյալներով՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ուղղությամբ պահանջարկն աճել է 45%-ով։ Այս մասին հայտնում է Интерфакс-Туризм-ը։
Նշվում է, որ համեմատած նախորդ տարվա հետ՝ ռուսական զբոսաշրջային ընկերություններում 10-ից 45 տոկոսով աճել է դեպի Հայաստան ուղեգրերի վաճառքը՝ կապված վրացական ուղղության փակվելու հետ։
Ընկերությունից նշել են, որ ընդհանուր առմամբ ՀՀ և Վրաստանի պայմանները և գները շատ չեն տարբերվում։ Սակայն խնդիրը Հայաստանի՝ ծով չունենալն է։ « Սևանա լիճը բարձր լեռնային է, ջուրը սառն է, սեզոնն ընդամենը 2-2,5 ամիս է, հյուրանոցային բազան էլ աղքատ է»,- նշել են ընկերությունում՝ հավելելով, որ ՀՀ-ն Վրաստանի փոխարեն կարող է 10-20 տոկոս ավելի զբոսաշրջիկներ գրավել։
Զբոսաշրջիկների մեծ մասը չեղարկել է ուղևորությունը, իսկ մի մասը պատրաստվում է Վրաստանի փոխարեն այցելել Թուրքիա,Թունիս, Բուլղարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Չեռնոգորիա և Հայաստան։
Ընկերությունից նշել են, որ ՀՀ գործընկերներն ակտիվություն չեն ցուցաբերել, հատուկ առաջարկներով հանդես չենեկել։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից սկսած Ռուսաստան-Վրաստան փոխադրումներ իրականացնել։
yerevan.today
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15