Երևանի ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի և առաջարկների ապահովում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հանձնարարելով մշակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների հստակ փաթեթներ, որոնք կլինեն իրագործելի ու կհետաքրքրեն գործարար շրջանակներին: Անդրադառնալով տարեկան ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել դրանց ընթացքից ու նշել, որ համայնքային ցանկացած կառույց ու ստորաբաժանում պետք է հետևողական լինի այդ ծրագրերի լիարժեք իրականացման գործում: «Մենք պետք է համակարգային և իրական փոփոխություններ անենք, իսկ իրական փոփոխությունների համար նախաձեռնվող ծրագրերի հարցում պետք է հետևողականություն: Ես չեմ հանդուրժելու մատների արանքով աշխատանք: Ճիշտ է, բավականին աշխատանք կատարվել է, սակայն ինձ ձեռք չի տալիս այն տեմպը, որ ունենք: Մենք խոստացել ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա»,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետ Մարությանը կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ ուշադրություն դարձնել տարածքներում անհրաժեշտ նշաններ տեղադրելուն, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ «Նման մանրուքների ապահովմամբ է նաև, որ քաղաքը դառնում է նորմալ քաղաք»,- նշել է Հայկ Մարությանը: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 519 հազար 210 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 30 մլն 230 հազար դրամ: Այժմ գույքագրում է իրականացվում Արաբկիր վարչական շրջանում: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով համատիրության և բնակիչների հետ համատեղ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների վրա տեղադրվում են կոդերով փականներ. արդեն իսկ 154 փական է տեղադրվել: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է 83 շուն: «Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի առնչությամբ քաղաքացիները կարող են զանգահարել ընկերության թեժ գիծ՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01