«Հրապարակ» թերթը գրում է. «Որևէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։
«Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսևորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել ևս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»:

Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, և հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում այդ հարցին։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, նրան, ուղղակի, հարց չեն տվել այդ մասին»: Նախ` տվել են․ Արարատ Զուրաբյանը, մամուլը, հետո` ի՞նչ պարտադիր է հարց տան։ «Կրկնում եմ` առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի Սիրադեղյանը. ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55