ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, չորս հատ ներարկիչ, թորած ջուր ու «սուպրաստին» դեղամիջոց: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում պարզվել է 43-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թվով 3 հատ «B8» գրառմամբ դեղահաբ՝ 0.39, 0.38 և 0.40 գրամ քաշով: Խուզարկություն է կատարվել նաև 1972 թվականին ծնված տղամարդու բնակարանում, որտեղ հայտնաբերվել է թվով 8 հատ օգտագործված ներարկիչ, թվով մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 0.040 գրամ քաշով, և մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ թվով երկու սպիտակ դեղահաբերով՝ ընդհանուր 0.014 գրամ քաշով, որոնք առգրավվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01