ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել։ «Մենք գտնվում ենք էլի հին, խայտառակ մտածողության մեջ և այս առումով ոչինչ չի փոխվել։ Մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու ենք այս օրենքը բերում և ՄԻԵԴ ներկայացուցչին առանձնացնում։ Ասում է՝ ավելի արդյունավետ կաշխատի, ժողովուրդ ջան, չի կարելի սենց բան անել։ Երեկ դեմ քվեարկեցինք, ասացիք, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել։ Ուզում եմ հասկանամ, ինչի համար եք առանձնացնում»,-ասաց նա։
Նշենք, որ նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։
Մարուքյանը հեգնանքով մի շարք առաջարկներ հնչեցրեց։ «Առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, առաջարկում եմ ՔԿՀ-ն հանել ԱՆ-ից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ՔՀԿ պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել և Գլխավոր դատախազությունը լուծարել և մտցնել պետական շահերի պաշտպանություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ լինեն վարչապետի աշխատակազմում, դատարանները, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու լինի վարչապետ»,-ասաց նա։
Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց նրանք էին ինստիտուցիոնալ փոփոխություններից խոսում։ «Էս ո՞ւր ենք գնում, բա՞ դուք էիք ասում ինստիտուցիոնալ, բա ինչ եղավ, ուր է, մեկը չկարողացավ հիմնավորել, թե ինչու ենք առանձնացնում։
Փոխնախարարը ինքը ներկայացրել է ՄԻԵԴ-ում, ՀՀ-ն ունեցել է մի վարչություն, որը սպասարկել է իրեն, նորմալ աշխատել է, էս ի՞նչ եք անում։ Իմ առաջարկությունը լրջորեն քննարկեք՝ ԴԱՀԿ, Գլխավոր դատախազություն, Սահմանադրական դատարանն էլ ներառեք որպես առանձին բաժին վարչապետի աշխատակազմում՝ սահմանդրական արդարադատության հարցերով, էդ էլ գիտեք ով կլինի ղեկավարը»,-եզրափակեց Մարուքյանը
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01