ARM | RUS |

Սևանա լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա կամ ճահճացում. Արթուր Գրիգորյան

10.07.19 | 13:13

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճի կանաչելու շուրջ քննարկումներին՝ գրելով.

«Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները երկար տարիներ և հանգեցրել են այս վիճակին: Բացարձակապես նույն մարդիկ այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով: Նորը հենց հինն է, ի՞նչ հին ու նոր եք անում: Եկեք ձեզ պատմեմ մի չիրականացված տեսչական ստուգման պատմություն, հետո կխոսենք: Սևանի ճահճացումը մարդածին երևույթ է: Ես քիմիկոս չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ դեռ տարիներ առաջ նկարագրում էին այս իրավիճակը՝ այն բնութագրելով որպես անդառնալի, անվերականգնելի վնաս, եթե այսպես շարունակեն լիճի էկոհամակարգի հետ խաղալ: Ես խնդիրը կներկայացնեմ տեսչական ստուգման համատեքստում, հետևությունները ինքներդ արեք: Ասեմ նաև, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել, ԵՐԲ-ԵՎ-Է:

Այս տարվա հունվարի վերջին «Սևա» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է: Դիմումն ուղարկել էի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որ ընթացք տա, նա էլ հարյուրավոր ֆոտոներ էր ուղարկել շուրջ հազար հատի հասնող նավակների ու ձուկը հավաքող ավտոմեքենաների պատկերներով, համարանիշերով: Դիմումի հիման վրա տարածքայինի ղեկավարն ինձ զեկուցագիր էր ներկայացրել ազգային պարկում ստուգում իրկանացնելու անհրաժեշտության մասին, ես էլ պատրաստվում էի աշխատանքից ազատվելուս հաջորդ իսկ օրը հանձնարարագիր տալ այնտեղ ստուգում իրականացնելու վերաբերյալ: Սա դիմում-բողոքի հիման վրա ստուգում իրականացնելու սահմանված ընթացակարգն է:

Դրանից երկու շաբաթ առաջ՝ հունվարի սկզբին, արարողակարգային ծառայության միջոցով դիմեցի վարչապետ Փաշինյանին՝ նկարագրելով խնդիրը, համատեղ հսկողության անարդյունավետությունը, առաջարկեցի հարցը քննարկել: Ինձ ասացին՝ խնդիրը ձևակերպեմ և տեղեկանքի ձևով ուղարկեմ վարչապետին: Ներկայացրեցի նախնական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, որ սիգի որսը ոչ թե սոցիալական խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել դրա պահպանման պատասխանատուները, այլ կոնկրետ ստվերային բիզնես՝ նախնական տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ: Նշեցի, որ ստուգման արդյունքում այս հարցերի կապակցությամբ կներկայացնեմ արդեն ստույգ և փաստարկված տեղեկատվություն: Վարչապետն այս հարցը հընթացս քննարկեց կառավարության նիստում ու բնապահպանության նախարարին բարկացած հանձնարարեց ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի ու բնապահպանական տեսչության հետ միասին խնդրին լուծում տալ: Մի քանի օր անց ոստիկանապետի մոտ այս ամբողջ խմբով քննարկման էինք, սեղանին դրեցի խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երևում էր, որ դրանք նաև արտահանվում են: Առանձին նամակով էլ դիմեցինք սննդի անվտանգության տեսչությանը, քանի որ առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ: Փաստացի, առանց պետությանը բնօգտագործման վճար վճարելու մարդիկ հիմա էլ բացահայտ որսում են, վաճառում, վերավաճառում, պահածոացնում, մաքսային սահմանով արտահանում, մենք էլ ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, էդ նախկինում էր այդպես, հիմա այդ նույն գործընթացը նույնությամբ շարունակվում է՝ երբեք չի էլ դադարել, բայց դա այլևս կոռուպցիա չէ :)

Տեսչությունը նաև պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում «Սևա» ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, ի դեպ: Նշեմ ստուգման հիմնական հարցերը՝

1) Ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման ամբողջ գործընթացը՝ ներառյալ արհեստական կերերերի համապատասխանությունը և ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությունը, մանրաձկան արտադրության իրական լինելը և այլն:
2) Հարակից “օբյեկտներից” կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, դրա օրինականությունը և ազդեցությունը (կա՞ն արդյոք ջրամատակարարման պայմանագրեր, թե՞ սնունդ պատրաստելու համար ջուրը վերցվում է Սևանից և կողքի խողովակով կեղտաջուրը հետ է լցվում դեպի լիճ):
3) Ափամերձ տարածքների համատարած վարձակալության և կառուցապատման օրինականությունը (ըստ նախնական տվյալների, անմիջապես լճի ափին տներ ունեն Վովա Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արամ (Բուլկի) Հարությունյանը և այլ մեծապատիվ պարոններ): Սա բացարձակ անօրինական է ու տառացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել հարցը կարգավորելու համար: Ձեռնարկողը տեսչությունն էր լինելու ու սա ևս բոլորը գիտեին :) Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ի վարչապետի 3-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեր “Սևան” ազգային պարկի հարակից տարածքների վարձակալության և կառուցապատման օրինականությունը ու ներկայացներ վարչապետին: Հետաքրքիր է, ի՞նչ հետևության են եկել, շատ հետաքրքիր է:
4) Լճից խեցգետնի որսի օրինականությունը, քանի որ ըստ իմ ձեռքի տակ եղած տվյալներից միայն մեկի՝ լճից հանված որոշակի տոննա խեցգետինը մի քանի ընկերությունների թղթաբանության միջոցով ձեռքից-ձեռք անցնելով համահայաստանյան շրջագայություն է կատարել ու հանգրվանել անհասկանալի վարում: Պետք էր հասկանալ՝ ու՞ր է ի վերջո գնացել այդ խեցգետինը և ի՞նչ իրական ծավալներով:
5) հարակից տարածքների մաքրման աշխատանքները, տեխնիկայի ձեռք բերումը նորմա՞լ են իրականացվել, թե՞ նույն տարածքը մի քանի անգամ “մաքրել” են, բայց ֆինանսավորումը ստացել էին տարբեր հատվածների համար:
6) Ձկնապաշարների որսն ինչպե՞ս է վերահսկվում՝ չլինի՞ թե մի 10-15 հոգի «սոցիալական խնդրի» պատրվակով կարգին բիզնես են անում, ու հեչ պետք չի այդ հարցը կարգավորել:
7) Սոթքի հանքավայրի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա և այլ բազմաթիվ հարցեր:

Տեսչությունը մի գեշ խասյաթ էլ ուներ՝ խոշոր խնդիրներն ուսումնասիրելիս քանդում ու արմատապես վեր էր հանում առնչակից կոռուպցիոն մեխանիզմները: Բուն ազգային պարկից հետո ստուգելու էինք փոխկապակցված օբյեկտները՝ տեսնենք «Արփա-Սևան» թունելի նորոգման ձգձգումն ինչի՞ հետ է կապված՝ չլինի՞ թե Եղեգիսի վրա կառուցված անտրամաբանական թվով ՀԷԿ-երի համար ջուր է պետք, դրա համար հեչ ձեռնտու չի ժամանակին թունելը գործարկել, իսկ Սևանի բաժին ջուրը կուղղվի Եղեգիս գետ, համ էլ լճի մակարդակը չի բարձրանա, մեծապատիվների օբյեկտները ջրածածկ չեն լինի: Չլինի՞ թե Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետերերը անհիմն հարստացել են Սևանից շատ ջուր բաց թողելու արդյունքում ու շահագրգռված են էլ ավելի շատ բաց թողել, կա՞ արդյոք հավելյալ էլեկտրաէներգիայի հաշվանցման մեխանիզմ:

Կարճ ասած, ոստիկանապետի մոտ հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց վարչապետը, գտնվելով Դավոսում, ստորագրում է ինձ աշխատանքից ազատելու որոշումը: Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել:


Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի ենթարկել

Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի...

17:47

Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Ծաղկազարդ է

00:00

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝...

16:32

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի...

15:35

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

15:08

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են...

14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44