ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, հուլիսի 10-ին «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևում էր նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան, նախապատրաստվել առաջիկա մարտակա գործողություններին, և, մարտ վարելով առաջնային դիրք մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցրել վերջինիս ու անցել հարձակման` վերջնական արդյունքում վերականգնելով առաջնագիծն ու զբաղեցնելով նպաստավոր բնագծեր:
Զորախաղերի արդյունքում ոչ միայն ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, այլև կատարելագործվել է ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, հրամկազմի կառավարման ունակությունները, իսկ անձնակազմը ձեռք է բերել հավելյալ դաշտային վարժվածություն, հաստիքային զենքն ու մարտական տեխնիկան կիրառելու ունակություններ, ինչպես նաև բարոյակամային կայուն հատկանիշներ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44