ARM | RUS |

Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն. Դավիթ Բաբայան . «168 ժամ»

11.07.19 | 10:11

«168 ժամ»-ը գրում է.

«ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- հայտարարել է Տուսկը։

Ադրբեջան կատարած այցից հետո, այսօր ԵՄ խորհրդի նախագահն այցելել է նաև Հայաստան։ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը վերահաստատեց, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում. «Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,- նշեց նա։

Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ «168 ժամ»-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, որն ըստ էության Եվրամիության դիրքորոշումն է։

– Այս հայտարարությունը պետք է նաև դիտարկել Երևանում նրա արած հայտարարության հետ։ Որքանով տեղյակ եմ, ի տարբերություն Բաքվի, Երևանում նա չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի ու սկզբունքների մասին։ Հետևաբար՝ սա նշանակում է՝ կա՛մ պարոն Տուսկը չի ցանկացել ավելի բարդացնել իրավիճակը, որպեսզի չզայրացնի Ադրբեջանին, կա՛մ այստեղ կան խնդիրներ։

Մենք բավականին կոշտ պետք է արձագանքենք, քանի որ Եվրոպայի հետ մեր կապերն արժևորում ենք։ Իսկապես Եվրոպան և եվրոպական տարածքը դիտարկում ենք՝ որպես մեզ բարեկամ, որը քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրաններից մեկն է, և չենք ուզում, որպեսզի մեր հարաբերությունները վատթարանան, հակառակը՝ ցանկանում ենք, որպեսզի պահպանենք նորմալ ու լավ հարաբերություններ։

Այդ պատճառով որքան էլ ծանր ու խիստ լինի, պետք է ասենք, որ նման մոտեցումը ճիշտ չէ, օրինակ՝ Եվրամիությունը, այսպես ասած, եղբայրական ու լավ հարաբերություններ է պահպանում ֆաշիստական Ադրբեջանի հետ, գնում է Բաքու, և գովաբանում են մեկը մյուսին, որևէ անդրադարձ չի կատարում Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ազգային փոքրամասնությունների ճնշումներին, տարբեր տիպի նացիստների հերոսացումներին։

Այնտեղ անցկացնում են առաջին համաեվրոպական խաղերը և այնպիսի հայտարարություններ անում, կարծես Ադրբեջանն իր զարգացման գործում ու մակարդակով Ֆրանսիան է կամ Դանիան։

Ի՞նչ է սա նշանակում. սա մարտահրավեր է ոչ այնքան մեզ, որքան Եվրոպային, վերջապես իրենք էլ պետք է կողմնորոշվեն, թե ինչի կողմնակից են՝ այն արժեքների՞, որոնց մասին կենացներ են բարձրացվում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, թե՞ շահերի, թե՞ խավիարի, ի վերջո, ի՞նչն է կարևոր իրենց համար։

Այդ խստությունն արդեն պետք է դրսևորենք, որովհետև արժևորում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները, որի համար ոչ ճիշտ քայլերի մասին մենք պետք է բարձրաձայնենք և ասենք, որ դա ճիշտ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանին գովաբանել, միջազգային իրավունքը միայն տարածքային ամբողջականությո՞ւնն է, այնտեղ մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք չկա՞. այդ դեպքում ինչպե՞ս են ճանաչել Կոսովոն։ Նույն Եվրամիությունը հազար որոշումներ ունի այդ ամենի վերաբերյալ, այդ ինչպե՞ս ստացվեց, այսինքն՝ խտրականությո՞ւն է տեղի ունենում, դրա համար Եվրոպան պետք է կողմնորոշվի, քանի որ սա շատ վտանգավոր է նաև իր համար։ Հայտարարել մի բան, անել մեկ այլ բան, մենք տեսնում ենք, թե դա ինչ իրավիճակ է ստեղծում նույն Եվրոպայում, դա հետևանք է նաև այսպիսի քաղաքականության։ Այս ամենը, բնականաբար, մենք պետք է մատնանշենք բարի ցանկություններից ելնելով՝ գիտակցելով Եվրոպան՝ որպես հարազատ տարածաշրջան, իսկ հարազատների միջև ամեն ինչ պետք է շատ պարզ լինի, իսկ եթե խիստ զրույց պետք է լինի՝ պետք է լինի։

Միևնույն ժամանակ՝ պետք է շարունակենք Եվրոպայի հետ զարգացնել մեր հարաբերությունները՝ մտապահելով հետևյալը, որ բոլորի համար առաջնայինն իրենց ազգային շահն է։ Հետևաբար՝ Տուսկի հայտարարությունները մեզ համար ահազանգ պետք է լինեն, որ մենք պետք է միշտ ապավինենք սեփական ուժերին, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, ավելի խորացնենք ու զարգացնենք հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ, նաև՝ Իրանի ու ԱՄՆ-ի հետ, և երբևէ չառաջնորդվենք այնպիսի «արժեքներով», որոնք նույնիսկ այն երկրները, որոնք պետք է պահպանեն՝ չեն պահպանում։

– Ձեր բարձրացրած անհանգստությունները ՀՀ իշխանությունները պե՞տք է բարձրաձայնեն Տուսկի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, թե ոչ։

– Խնդիրն այն է, որ կան, այսպես ասած, հանրային և ոչ հանրային խողովակներ։ Արցախը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող առաջամարտիկ, մեզ իրավունք ենք վերապահում բարձրաձայնել այս հարցերի մասին, քանի որ մեր պայքարը՝ ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար նույնիսկ եվրոպական շատ քիչ երկրներ են այդ ճանապարհն անցել, որը մենք ենք անցել։ Իրավունք ենք վաստակել այդ խնդիրների մասին բարձրաձայնելու։ Որևէ ձևով մեր պայքարն ավելի քիչ չէ, քան ամենազարգացած եվրոպական և ժողովրդավարական երկրներում է, այդ ճանապարհին շատ զոհեր ենք տվել։ Մենք պետք է բարձրաձայնենք, որ պայքարում ենք այս արժեքների համար, և, եթե դրա մասին հայտարարում են, ապա թող բարի լինեն ու հարգեն մեր պայքարը։

«Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, չարաչար սխալվում է»

Ի տարբերություն Բաքվի, Երևանում Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության։ Ինչո՞ւ խաղաղության մասին նման հայտարարություն նա չարեց նաև Բաքվում։

– Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն, որ խաղաղության նախապատրաստվեն։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դահիճը հերոսացվում է, իսկ Տուսկն ասում է, որ պետք է հարգենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է սա նշանակում։ Շնորհակալություն բարի ցանկությունների համար, մենք նախապատրաստվում ենք խաղաղության, և դրա համար մեր բանակը պետք է լինի ամենաբարձր մարտունակության բերմամբ, սա է խաղաղության բանալին։ Շնորհակալ եմ, որ նա նման բարի ցանկություններ ունի, և, որպեսզի այդ ամենը լինի ավելի առարկայական, կրկնում եմ՝ Արցախը վաստակել է այդ իրավունքը՝ բարձրաձայնելու այս մասին։ Մենք ավելի շատ ենք պայքարել և զոհեր տվել՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար, քան շատ ու շատ երկրներ։ Հետևաբար՝ ասում ենք՝ ուզում եք խաղաղություն, մենք էլ ենք ուզում, և դրա համար գնացեք ու նացիստների հետ խոսեք և բերեք կառուցողական դաշտ։ Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, դահիճներին ցուցաբերելու է զինատյացություն, չարաչար սխալվում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի...

16:49

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների...

16:25

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի...

16:06

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի...

15:46

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության...

15:24

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»...

15:13

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

14:58

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների...

14:41

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները. Կոբախիձե

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները....

14:21

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան...

14:04

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված...

13:43

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. նոր մանրամասներ

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով...

13:21

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են...

13:02

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է...

12:44

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

12:21

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող...

12:02

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան...

11:39

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

11:24

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց. քաղաքագետ

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների...

11:08

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

10:51

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55