Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հուլիսի առաջին օրերից սկսվել է անասնակերի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի առանձին համայնքապետարաններից, խոտհունձը սկսվել է ցածրադիր գոտու ցանովի կամ բնական խոտհարքերում, առայժմ չգոհացնող արդյունքներով կամ ցածր բերքատվությամբ: Մեծ Մասրիկի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ցանովի խոտհարքերը շատ ցածր բերքատվություն են ապահովել՝ 1 հեկտարից մինչեւ 1-1,2 տոննա բերք: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հավաստմամբ՝ այս համայնքի կազմում գտնվող բնակավայրերի տնտեսությունները եւս գոհ չեն արդյունքներից: §Ցանովի խոտհարքերում արդեն բերքահավաքը կես է եղել՝ անբավարար արդյունքներով: Մեկ հետկարից միջինը 50 հակ կամ մեկ տոննա բերք է հավաքվում՝ սպասվածից մի քանի անգամ քիչ: Պատճառները գարնանային ցրտերն էին ու դրանց հաջորդած չոր եղանակները: Հունիսի եւ հուլիսի ընթացքում տեղացած անձրեւները թեեւ փոքր-ինչ մեղմեցին վիճակը, սակայն ընդհանուր առմամբ չշտկեցին իրավիճակը: Այս տարի անասնակերը թանկ կլինի. անասնապահական տնտեսությունները նախօրոք պատվիրում կամ հերթագրվում են, որ հավաքեն ու որպես անասնակեր օգտագործեն անգամ գարու կամ ցորենի ծղոտը, որ նախորդ տարիներին այրում կամ թողնում էին դաշտում»,- տեղեկացրեց Հակոբ Ավետյանը: Բարձրադիր գոտիներում անասնակերի բերքահավաքը կսկսվի հուլիսի վերջերին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01