Երևում է՝ բրիտանական թագավորական ընտանիքի հարսներ Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի թշնամանքն ավարտին է մոտեցել: Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի՝ Արչի Հարիսոնի ծննդից հետո, կանայք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին և նույնիսկ միասին զբոսնել են երեխաների հետ, գրում է woman.ru-ն:
Լրատվամիջոցները նշում են, որ Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի հարաբերություններում խնդիրները շարունակվել են ավելի քան մեկ ամիս: Արքայազն Հարիի կնոջը մեղադրում են «ծանր» բնավորություն ունենալու, իսկ Ուիլյամի կնոջը՝ նոր ազգականին նախանձելու համար:
Թեև թագավորական ընտանիքի անդամների միջև թշնամական հարաբերություններ ունենալու մասին խոսակցություններին, թագավորական ընտանիքի երկրպագուները հույս ունեին, որ կանայք ընդհանուր լեզուն կգտնեն:
Նշվում է, որ կանանց հարաբերություններն արքայազն Արչիի ծննդից հետո ջերմացել են, գրում է աղբյուրը: Հուլիսի 10-ին երկու կանայք երեխաների հետ դուրս են եկել զբոսանքի: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել մեկամյա արքայազն Լուիի առաջին քայլերը և Մեգան Մարքլին՝ երկու ամսական որդու հետ:
Լուսակարներից դատելով՝ դքսուհիներն անցյալում են թողել իրենց թշնամանքը: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Քեյթ Միդլթոնը հիանում փոքրիկ Արչիով:
Աղբյուրը հաղորդում է, որ այդ օրը Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել պոլոյի բարեգործական խաղ, որին մասնակցել են արքայազն Ուիլյամն ու Հարին։ Դքսուհիները որոշել են երկրպագել սիրելիներին ոչ թե տրիբունաներում, այլ մրցույթի անցկացման վայրից ոչ հեռու՝ երեխաների հետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55