Հանրապետության նախագահի նստավայրում այսօր`հուլիսի 11-ին, հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երեւանի ամառային մասնագիտական փորձառության եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը եւ այլն: «Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք»,- ասել է նախագահը:- Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչեւ տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,- ասել է նախագահը: - Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»: Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարեւոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարեւոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, եւ մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»: Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը եւ առաքելությունը: Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»: Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաեւ ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլեւ՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01