Թրամփի վարչակազմը ցանկանում է Իրանի հետ համաձայնագրի հասնել, որը կստանա ԱՄՆ Սենատի հավանությունը: Այս մասին Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի համաձայնագիրը, որը պատրաստվում ենք Սենատ ներկայացնել, ստանա ոչ միայն նախագահի, այլեւ Միացյալ Նահանգների աջակցությունը,- ասել է Հուկը: - Դա գործարք կլինի, որն ավելին է, քան ուղղակի քաղաքական պարտավորությունը»: Թրամփի վարչակազմի կարծիքով՝ 2015 թվականի իրանական միջուկային գործարքի գլխավոր թերություններից մեկն այն է, որ պաշտոնապես չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից: Վաշինգտոնը համաձայնագրից դուրս է եկել անցյալ տարվա մայիսին: Չտարածման հարցերով փորձագետները հայտարարում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է նախ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնի, ինչի հավանականությունն այս պահին չափազանց քիչ է՝ հաշվի առնելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ պատժամիջոցները գործում են: «Եթե Թրամփի վարչակազմը չվերադառնա Իրանի հետ համաձայնագրին, ես նոր համաձայնագրի համար ոչ մի հնարավորություն չեմ տեսնում»,- կարծում է Plowshares հիմնադրամի քաղաքականության հարցերով տնօրեն Թոմ Քոլինան: Նրա խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը բանակցել է իրանական գործարքի շուրջ, որպես պայմանագիր գործարքի վավերացման համար Սենատում անհրաժեշտ ձայներ չստացավ հանրապետականների դիմակայության պատճառով, չնայած փորձագիտական կարծիքին, որ դա լավ գործարք էր:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55