Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի խոսքով՝ ինքը հիմա չի կարող նշել այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք կանչվելու են ապրիլյան պատերազմի պատճառները պարզող հանձնաժողով: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող դա անել, քանի որ պետք է պահպանի գաղտնիության պայմանները, սակայն այդ մարդկանց շրջանակը շատերի համար պարզ է:
«Անուններ ես այս պահին չեմ տա: Դրանք այն մարդիկ են, որոնք այդ շրջանում զբաղեցրել են բարձր զինվորական պաշտոններ, եղել են պատասխանատուներ որոշակի շրջանակների և այլն, և այլն: Կոնկրետ անուններ մենք կտանք, երբ այդ մարդիկ հրավիրվեն, լինեն հանձնաժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս պահին իրենք կոնկրետ անուններ չունեն էլ:
Հարցին՝ հրավիրվելու է նաև պաշտպանության նախկին փոխնախարա՞րը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց․ «Պաշտպանության նախկին փոխնախարարը, ներկայիս նախարար, նախկին նախարար․ որևէ մեկին կանչելու հարցում մենք կաշկանդված չենք: Բոլոր այն մարդիկ, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում, դրան հաջորդող կամ նախորդող շրջանում զբաղեցրել են պաշտոններ և կարող են ունենալ տեղեկատվություն, այդ բոլոր մարդիկ հրավիրվելու են հանձնաժողով»,- ասաց նա:
Մեկ այլ հարցին, թե անհարմար իրավիճակ չի՞ ստեղծվում ներկայիս պաշտպանության նախարարին հարցեր հնչեցնելիս և ինչ հարցեր են ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նրան ուղղում, ԱԺ պատգամավորը պատասխանեց․
«Դավիթ Տոնոյանը հանձնաժողովում չի եղել, և որևէ անձ այս հանձնաժողովում չի եղել: Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա սա «Իմ քայլը» չի, այլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն է, որտեղ ներկայացված է ամբողջ Ազգային ժողովը՝ և՛ Բարգավաճ Հայաստանը, և՛ Լուսավոր Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց հանձնաժողովի գործառույթն է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը վերաբերում է Զինված ուժերին:
«Այստեղ որևէ անհարմար զգալու պատճառ չեմ տեսնում: Կրկնում եմ՝ մեր հասարակությունը ունի բազմաթիվ հարցեր, և հանձնաժողովը փորձելու է այդ հարցերի պատասխանները ստանալ»,-ընդգծեց նա:
Տիգրան Կարապետյանը նաև նշեց, որ իրենք պահանջել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախանշած ուսումնասիրությունները, որոնց վերաբերում են ապրիլյան պատերազմին: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը ստանալուց հետո կարող են խոսել դրանց հավաստիության մասին:
Ճշտող հարցին, թե Սեյրան Օհանյանը կանչվելո՞ւ է հանձնաժողով, Տիգրան Կարապետյանը նորից պատասխանեց․ «Այս պահին անուններ չենք տալու: Բայց եթե Սեյրան Օհանյանը զբաղեցրել է պաշտոն, կարող է տեղեկատվություն տալ, մանավանդ եթե Սեյրան Օհանյանը կատարել է որոշակի ուսումնասիրություն և նյութեր ունի, բնականաբար, այդ ուսումնասիրության հետ կապված էլ մենք հարցեր կունենանք»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01