ARM | RUS |

Կոնգրեսի հայանպաստ բանաձևերն ու ԼՂ հակամարտության գոտում ամերիկյան քաղաքականությունը

14.07.19 | 10:00

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միանգամից երկու հայանպաստ որոշում է կայացրել։ Առաջինը «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է Ինգըլ-Ռոյս նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի: «Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Ինգըլն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա:

Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Ինգըլը երեք կետից բաղկացած ծրագիր էին ներկայացրել շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում:

Մյուս հայամետ նախաձեռնությունը դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանինն է, ում առաջարկած օրենսդրական փոփոխությունն արգելում է ամերիկյան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակության արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել՝ հարվածելու Արցախի Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերին։ «Այս փոփոխության ընդունումից հետո ԱՄՆ նախագահը պետք է հավաստիացնի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրամադրվող որևէ ռազմական նշանակության ապրանք չի կարող սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար»,- հայտնել է Բրեդ Շերմանը:

Պատմական քվեարկություն Կոնգրեսում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը, մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից Ռոյսի-Ինգըլի առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը, ասել է, որ, եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել և չի ընդունել՝ սկսած 1998 թվականից: Ներկայացուցիչների պալատի որոշումը ողջունել է Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ այն որակելով պատմական «Պալատի քվեարկությունը՝ հանուն խաղաղության»: Արցախի ԱԳՆ-ն ևս ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի կայացրած որոշումը։ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, նշել էր, որ գուցե անհրաժեշտություն առաջանա ունենալ «Դուշանբե պլյուս»՝ ակնարկելով, որ Դուշանբեին պետք է կցվեն 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց էությունը համընկնում է Ռոյս-Ինգըլ բանաձևում նշվող առաջարկներին։

Կոնգրեսի աննախադեպ որոշումները՝ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից հետո

Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի այս երկու աննախադեպ որոշումները տեղի են ունենում Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, երբ ռուսական մամուլում ակտիվացել են հրապարակումներն այն մասին, որ ԱՄՆ-ը փորձում է հակազդել Կրեմլի ջանքերին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս բանաձևերը, մի շարք վերլուծությունների համաձայն, ամերիկյան այս պլանների համատեքստում են։

ԱՄՆ-ը չունի որևէ առանձին ծրագիր ԼՂ հակամարտության կարգավորման համար

Սակայն «168 Ժամի» հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Վաշինգտոնում որևէ սեպարատ ծրագիր չի մշակվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, ավելին, Վաշինգտոնը շարունակում է իր աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Նրա համոզմամբ՝ ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չէ այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են։ «Վաշինգտոնը ոչ մի առանձին սցենար չունի Ղարաբաղի համար, և նման սցենարի առկայություն կարծես թե գոյություն չունի»,- ասաց Սարգսյանը։

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսնում ենք որոշակի տեղաշարժեր Երևանից դեպի Ստեփանակերտ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակտիվություն։ Տարասովը հիշեցրեց, որ Մնացականյանը երեք ժամ տևած բանակցություններ վարեց Բակո Սահակյանի, Մասիս Մայիլյանի հետ, և նրանք այնտեղ հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։

«Մնացականյանը խոսեց Ստեփանակերտի հետ սերտ երկխոսության մասին, Մայիլյանը խոսեց այն մասին, որ կա Արցախի տարածքային ամբողջականության խնդիր, Շահումյանի և Մարտունիի շրջանները։ Երևանը որոշեց ավելի մանրամասն ներկայացնել բանակցային գործընթացը Ստեփանակերտին, Մասիս Մայիլյանի կոշտ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Արցախն իրեն դիրքավորում է՝ որպես սուբյեկտ, և ձևավորվել են երկու դիրքորոշումներ՝ եթե Երևանն աշխատում է Մադրիդյան սկզբունքներով, ապա Արցախը դեմ է արտահայտվում դրան։ Ամերիկացիները որոշում կայացրել են, սակայն չունեն կարգավորմանն ուղղված առաջարկներ, ես լուրջ գլոբալ կապ չեմ տեսնում այս բանաձևերի և կարգավորման գործընթացում ամերիկյան քաղաքականության միջև։ ԱՄՆ պաշտոնական մակարդակը չի համապատասխանում այս հակամարտությունում ՌԴ ներգրավվածության մակարդակին, քանի որ ավանդաբար այս հարցով զբաղվել են Պուտինը և Լավրովը, իսկ ԱՄՆ-ում նախարարներին նույնիսկ Պոմպեոն չընդունեց, իսկ Բոլթոնն ունեցավ հանդիպումներ նախարարների հետ, սակայն խոսեց Իրանի խնդրի մասին։ ԱՄՆ-ը Վաշինգտոնում որևէ նոր սկզբունքային դիրքորոշում չհայտնեց։ Նրանք դուրս չեն գալիս այդ ձևաչափից, կա կոնսենսուս։ Ամերիկացիները հստակ ցույց տվեցին, որ, եթե Մոսկվան թույլ է տալիս Երևանին և Բաքվին խաղարկել սեփական քարտերը, ապա ամերիկացիներն այնքան են հոգնել, որ գուցե պարտադրեն խաղաղություն։ Խնդիրը բանակցային գործընթացում է, Ստեփանակերտը պետք է միանա։ Առանց բոլոր կողմերի՝ հնարավոր չէ և հնարավոր չի լինելու»,- մեկնաբանեց Տարասովը։

ՀՀ դիվանագիտությունը չի ունեցել դերակատարում բանաձևերի ընդունման հարցում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանեց, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության արժանացած այս երկու բանաձևերը որևէ առնչություն չունեն ոչ ՀՀ արտաքին քաղաքականության, ոչ էլ դիվանագիտական ջանքերի հետ։ Նրա վստահեցմամբ, դրանք բացառապես մեր լոբբիստների աշխատանքի արդյունքն են, և այդ աշխատանքը շարունակական բնույթ է կրում թե այս Կոնգրեսում, և թե նախորդ Կոնգրեսում։ «Մեծ հաշվով, Ջուդի Չուի նախաձեռնությունն ի լրումն է այն նախաձեռնության, որը նախկին Կոնգրեսը՝ ի դեմս Ինգըլի և Ռոյսի, ուներ»,- ասաց Սարգսյանը։

Ի՞նչ պրակտիկ ազդեցություն կունենան Չուի և Շերմանի բանաձևերը

Սուրեն Սարգսյանն ասաց, որ Ջուդի Չուի բանաձևը որևէ պրակտիկ ազդեցություն բանակցային գործընթացի վրա ունենալ չի կարող, սա կարող է պարզապես ազդեցություն ունենալ ԱՄՆ քաղաքականության վրա, որպեսզի ԱՄՆ-ը ավելի ակտիվ աշխատի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ «Այլ պրակտիկ նշանակություն այս բանաձևն ունենալ չի կարող»,- ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է Բրեդ Շերմանի նախաձեռնությանը, ապա, նրա պարզաբանմամբ, հաջորդ տարվա համար նախատեսվում է , որ ԱՄՆ-ը չի կարող վաճառել Ադրբեջանին այնպիսի սպառազինություն, որով կարելի է խոցել քաղաքացիական ինքնաթիռներ։ «Միևնույն ժամանակ՝ Շերմանը նույն փաստաթղթում մեկ այլ նախաձեռնություն է սահմանել, որով պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, և այդ պատժամիջոցները վերաբերում են ռուսական պետական ձեռնարկություններում ամերիկյան հնարավոր ներդրումներին։ Կոնգրեսականների նախաձեռնությունները բացառապես հայ համայնքինն են»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

168.am


Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի ենթարկել

Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի...

17:47

Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Ծաղկազարդ է

00:00

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝...

16:32

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի...

15:35

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

15:08

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են...

14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44