ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ԱՄՆ տարածքում ուրանի արտադրության քվոտաներ սահմանել, գրում է Reuters գործակալությունը: Աղբյուրի տվյալներով՝ նախագահը չի համաձայնել ԱՄՆ-ի առևտրի նախարարության հետ, որն ավելի վաղ հետաքննության արդյունքում հանգել էր այն եզրակացության, որ արտասահմանից ուրանի ներմուծումը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ առևտրի նախարարության եզրակացությունները «զգալի անհանգստություն տեղիք են տալիս»: Ինչպես նշում է գործակալությունը, այդ կապակցությամբ Թրամփը պահանջել է ԱՄՆ-ում «միջուկային վառելիքի մատակարարման ամբողջ շղթայի վերաբերյալ ազգային անվտանգությանը վերաբերող ասպեկտների ավելի ամբողջական վերլուծություն անցկացնել»: Այս վերլուծությունը, որը կտևի 90 օր, հանձնարարվել է միանգամից մի քանի ամերիկյան դաշնային գերատեսչությունների: ԱՄՆ-ում քաղաքացիական միջուկային ռեակտորների համար ամերիկյան ուրանի բաժինը, 2017 թվականի տվյալների համաձայն, կազմել է ընդամենը 7 տոկոս: Մյուս մասը ներկրվում է արտերկրից: ԱՄՆ Առևտրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հիմնական արտահանողների ցուցակում երկու տարի առաջ առաջին տեղում էր Կանադան (25%), այնուհետև Ղազախստանը (24%), Ավստրալիան (20%), Ռուսաստանը (14%) և Ուզբեկստանը (4%):
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55