Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։ Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, որի հետ մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի տարբեր խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ շփումները ամենատարբեր մակարդակներում՝ պաշտոնական, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության խնդիրները։ Վ. Կարապետյանը հատուկ ընդգծել է այն նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ Լ. Դարսալիան նկատել է, որ փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը վկայություն է նաև վրաց իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի։ Վարչապետի մամուլի քարտուղարը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալներ՝ Սերգի Կապանաձեի և Գիա Վոլսկիի, Վրաստանի խորրդարանի պատգամավորներ՝ Գեորգի Բարամիձեի ու Գեորգի Կանդելակիի հետ, Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցի, Հայաստանում Նիդերլանդների և Շվեդիայի դեսպաններ՝ Յոհանես Դումայի և Ուլրիկ Թիդեստրեմի հետ: Վրաց պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձ են կատարվել հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Վլադիմիր Կարապետյանը և Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նիդերլանդների դեսպան Յոհանես Դումայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև վիզաների ազատականացման շրջանակներում երկու երկրների պատկան գերատեսչությունների շփումների վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ Նիդերլանդներում կա ընդգծված դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ և կարևորել, մասնավորապես, երկու երկրների միգրացիոն ծառայությունների արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը այդ ուղղությամբ: Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ Վ.Կարապետյանը անդրադարձել է մի շարք ոլորտներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին։ Դեսպանը ջերմությամբ է խոսել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած այցի և կայացած հանդիպումների մասին։ Բաթումիում գտնվելու ընթացքում Վ. Կարապետյանը նաև այցելել է Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն, հանդիպել Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, հյուպատոսության անձնակազմի հետ։ Այնուհետև Գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելել է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի։ Տեր Արարատ քահանա Գամբալյանի ուղեկցությամբ այցելել են Վիրահայոց թեմի Բաթումիի Մանթաշյանցի անվան կրթամշակութային կենտրոն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01