Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է թուրքական Մյուրթեդ ավիաբազայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների համար տարրերի նոր խմբաքանակով ռուսական չորրորդ օդանավի վայրէջքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը վերականգնվել է այսօր: Ս-400-ի համար տարրերով ռուսական չորրորդ օդանավը վայրէջք է կատարել Անկարայի արվարձանում գտնվող Մյուրթեդ ավիաբազայում»,- նշված է երկրի ՊՆ Twitter-յան էջում: Ավելի վաղ NTV-ն հայտնել էր, որ Ս-400-ի համար տարրերի նոր խմբաքանակով ռուսական օդանավը վայրէջք է կատարել Մյուրթեդ ավիաբազայում: Ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկիր Ս-400-ի մատակարարումը սկսելու մասին: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը: Ս-400-ի 4 դիվիզիոնի մատակարարման 2,5 մլրդ դոլար արժեքով պայմանագիրը կնքվել է 2017 թվականին: Գործարքի գումարի մի մասը Թուրքիան ինքը կվճարի, իսկ մի մասը՝ ռուսական վարկի հաշվին: ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է օպցիոն հիմնական մասի մատակարարման կատարումից հետո: Ռուսական նորագույն ՀՕՊ Ս-400 համակարգերի գնումը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջազգային սկանդալ էր հրահրել. Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել Patriot համալիրներ: Մերժելու դեպքում Վաշինգտոնը չէր բացառել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը հետաձգելու կամ ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը, սակայն Թուրքիան հրաժարվել էր զիջումների գնալ: Բայց Օսակայում G20 երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ իրավիճակը պակաս լարված էր դարձել, հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44