ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեից, քաղաքացիներն արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: «Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք»,-փոխանցեցին կոմիտեից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: «Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասել է Էդգար Ջանոյանը: Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը հայտնել էր Ամուլսարում լարված իրավիճակի մասին: Շահանե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01