Եվս մի «Ոսկե ծիրան» մեկ շաբաթ Երևանը պարուրեց ֆիլմերով ու ֆիլմարտադրությամբ զբաղվող և հետաքրքրվող մարդկանցով, և այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնի հիմնադիր Հարություն խաչատրյանը նշեց, որ առաջին տարին էր, որ փառատոնի ղեկավար կազմը փոխվել էր, նոր տնօրեն կար՝ Հասմիկ Հովհաննիսյանը, և շատ գործընթացներին ինքը չի մասնակցել ու իր համար անսովոր էր ու հետաքրքիր։ Հ. Խաչատրյանի խոսքով՝ երիտասարդները ըստ պատշաճի կարողացել են կազմակերպել ու անցկացնել 16-րդ «Ոսկե ծիրան»-ը, իսկ առկա բացթողումներից հաջորդ տարիներին կխուսափեն։

Փակման արարողության ժամանակ ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
ՀՀ վարչապետի (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:
Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի նախագահը ռեժիսոր, սցենարիստ, «Եղիցի լույս» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մինդաձեն էր, ով նշեց որ շատ է հավանել փառատոնում ընգրկված ֆիլմերը։
«Հետաքրքիր ֆիլմեր էին հավաքագրվել այս փառատոնում, ընտրությունը շատ նրբանկատորեն էր կատարվել, կային տարբեր թեմաներ արծարծող ֆիլմեր և ինձ հետաքրքիր էր լինել ժյուրի։ Որոշում կայացնելիս ոչ միշտ Էի համամիտ ժյուրիի մյուս անդամների հետ, բայց, ի վերջո, համատեղ որոշում ենք կայացրել»,-ասաց Մինդաձեն:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:
Փակման արարողությանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր:


Արմինե Բրսոյան
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44