Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերը մեր ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետեւ մինչեւ այդ փաստաթուղթը ուսումնասիրելու այնքան բաներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նաեւ Արցախից կան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրել են: Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի եթեներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու պահել ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու: Մեր հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու մեր անվտանգության համակարգի առողջացմանը: Դա նշանակում է, որ եթե թերացումներ հայտնաբերենք, դրանց վերացման գործընթաց պետք է սկսվի»: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս պահի դրությամբ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետեւ բաներ կա, որ ինքը պետք է պատասխանի: Բոլոր այն պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ: Այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»: Հարցին, թե ազգային անվտանգության, պետականության շահերից ելնելով որոշ բաներ չե՞ն թաքցվի, Քոչարյանն արձագանքեց. «Պետության շահն ամենաբարձր շահն է եւ ամեն ինչ սպասարկվելու է այդ շահի դիտարկումով: Այս պահի դրությամբ ՊՆ-ն մեր հիմնական գործընկերն է, որի հետ աշխատում ենք: Բարդություններ ամեն տեղ կան, բայց դրանք աշխատանքային են եւ այն բարդությունները չեն, որոնց մասին պետք է բարձրաձայնել»:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44