2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը` շորթման նպատակով իրեն առևանգելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով: Մարգարյանի խոսքով ֆիզիկական ուժի կիրառմամբ իր առևանգումը կազմակերպվել էր Վահե Փարազյանի նախաձեռնությամբ 2015 թվականի ամռանը:
Փաստաբան Օլեգ Կորեննոյը, ում դիմել էր հայ գործարարը խորհրդատվություն ստանալու նպատակով, «ՌուսԱրմԻնֆո»-ի լրագրողին պատմեց առևանգման, շորթման և սպառնալիքների բոեվիկ հիշեցնող ողբերգական պատմությունը, որը բնորոշ էր 90-ականների սկզբում կատարվող անօրինական հանցագործությունները:
“2015 թվականի հունիսի 29-ին Կալուգայում երեք անձից բաղկացած խումբը Վահե Փարազյանի նախաձեռնությամբ առևանգել է Մարգարյանին, նրան ծեծի ենթարկել և ուղարկել Մոսկվա", - պատմեց Կորեննոյը: Ըստ փաստաբանի` Մոսկվայում Մարգարյանին փոխանցել են Փարազյանին, որը իր մարդկանց հետ (ենթադրաբար հայերի և չեչենների), ֆիզիկակական ուժ գործադրելով և պատժի սպառնալիքով, մեքենայով հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական գոտի, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթարկել, մեծ գումար պահանջել: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությամբ գրանցվել են ծեծի հետքեր, դեմքի հատվածում բազմաթիվ հեմատոմաներ, վերինծնոտային, կողոսկրային հատվածների կոտրվածքներ և վնասվածքներ: Չնայած ծանր հանցագործությունը վկայող բոլոր փաստերին՝ Վահե Փարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է միայն 2016 թվականի նոյեմբերին (ՌԴ ՔՕ “Շահադիտական մղումներից ելնելով մի խումբ անձանց կողմից ուժի կիրառմամբ մարդու առևանգում” և “Խոշոր չափերի գույք ստանալու նպատակով շորթում” հոդվածներով)` Մարգարյանի առևանգումից մեկ ու կես տարի անց:
Ի պատասխան «ՌուսԱրմԻնֆո»-ի հարցին, թե ինչու էր քրեական գործը հուրուցվել նման ուշացումով` Կորեննոյը ենթադրում է, որ առևանգման ակնհայտ փաստով քրեական գործի հարուցման ձգձգման փաստը չէր կարող տեղի չունենալ մեղադրվողի հոր` Աշոտ Փարազյանի գործում ակնհայտ մասնակցությամբ:
Վահե Փարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո նախաքննությունը ընթանում է ևս “բացերով”: 2016 թվականի նոյեմբերի վերջին կրտսեր Փարազյանը ձեռբակալվել էր և կալանավորվել, բայց 2018 թվականի ապրիլին կասկածյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր գրավի` նախաքննության փուլում կալանքի տակ գտնվելու հնարավորին ժամկետը լրանալու կապակցությամբ:
Կորեննոյը հաղորդեց նաև, որ նախաքննության ընթացքում Վահե Փարազյանի որակավորումը փոփոխվել էր այլ` ավելի մեղմ հոդվածներով "Մի շարք անձանց կողմից բռնության կիրառմամբ կյանքին սպառնացող ազատության անօրինական զրկում” և “Բռնություն գործադրելով կամայականություն”: Ի վերջո` 2019 թվականի հուլիսի սկզբին Փարազյանի նկատմամբ հարուցված գործը մտավ դատարան, որը պարտադրեց նրան առաջին իսկ պահաջով վերադառնալ Ռուսաստան:
Առևանգման նախապատմությունից հայտնի է, որ Մարգարյանը աշխատոել է Վահե Փարազյանի հոր` Աշոտ Փարազյանի հետ, որոնք համատեղ Կալուգայում ղեկավարել են մի շարք կազմակերպություններ: Որոշ ժամանակ անց գործընկերների միջև վեճ է ծագում, որի հետևանքով նախկինում մտերիմ երկու գործարարների միջև հարաբերությունները դադարում են: Սեփական նախաձեռնությամբ, թե իր հոր նախաձեռնությամբ Վահեն ձեռնամուխ է լինում լուծել վեճը “ավազակային” միջոցներով` սպառնալով Մարգարյանին:
Գործին մոտ աղբյուրներից «ՌուսԱրմԻնֆո»-ին հաջողվեց պարզել, որ կատարվածը Փարազյանի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2016 թվականին Աշոտ Փարազյանը աշխատել է “Տաշիր” ընկերությունների խմբում, որտեղից նա խայտառակությամբ հեռացվել է` ընկերության կապալառուների հետ խոշոր գումարներով կոռուպցիոն սխեմաների կազմակերպման համար:
Ներկա պահին նախաքննության տակ գտնվող Փարազյանը կրկին հայտվել է քրեական պատմության կենտրոնում, եւ այս անգամ
թաքցրել է Ռուսաստանում իր նկատմամբ հարուցված քրեական գործի փաստը: Փարազյանի ներկայացմամբ ռեֆլեկտիվ արդյունքը ենթադրում է, որ Նարեկ Կարապետյանն իր անվտանգության աշխատակիցների հետ միասին հուլիսի սկզբին Երևանում նրան ծեծի են ենթարկել և պահանջել Արցախում գործող բարեգործական հիմանդրամին փոխանցել 10 մլն եվրո:
Ի վերջո Փարազյանին հաջողվեց հասնել նրան, որ Հայաստանի Քնչական Վարչությունը գործ հարուցի Նարեկ Կարապետյանին նկատմամբ` շորթման մեղադրանքով:
Փաստաբան Կորեննոյը համարում է, որ համաձայն Փարազյանի` զոհի կերպարի ստեղծումը արդյունավետ միջոց է 2015 թվականին կատարվածի համար ավելի մեղմ պատիժ ստանալու համար:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01