Չելյաբինսկում հավանություն են տվել առաջին հայկական եկեղեցու կառուցմանը։ Այն կկառուցվիԿուրչատովի շրջանի Բեյվելի փողոցում։ Թույտվությունը ստորագրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան, տեղեկացնում է «Չելյաբինսկ օնլայն»-ը։ Փաստաթուղթը հրապարակվել է Չելյաբինսկի վարչակազմի պաշտոնական կայքում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը թույլ է տվել եկեղեցին կառուցել հանրային լսումների հիման վրա, որոնցում մայիսի 30-ին եկեղեցու կառուցման նախագիծը հավանության է արժանացել։ Եկեղեցու զբաղեցնելիք մակերեսը 315 քառակուսի մետր է։ Այն կունենա երկու գմբեթ եւ կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հաշվարկված է 200-300 մարդու համար։ Հարավային Ուրալում հայկական համայնքի նախագահ, եկեղեցու երեցփոխ Գագիկ Մխիթարյանի խոսքով՝ այժմ Չելյաբինսկում մոտ 10 հազար հայ է ապրում: Սակայն նրանք քաղաքում իրենց եկեղեցին չունեն, մարդիկ ստիպված են եկեղեցի գնալու համար Եկատերինբուրգ մեկնել: Սեփական եկեղեցին կառուցելու ծրագրերը հայտնվել էին դեռեւս 10 տարի առաջ: Մոտ 3 տարի առաջ սփյուռքին Կուռչատովյան շրջանում հող էին հատկացրել, սակայն ավելի ուշ այնտեղ արգելել էին ցանկացած աշխատանք: Այս անգամ հողը հատկացրել են հայկական «Նոյ» սրճարանի մոտ՝ Բեյվել փողոցում: Տարածքն իրենից ամայի տեղ է ներկայացնում, որի կողքին ոչինչ չկա: Նրա հետեւում միայն անտառ է: Եկեղեցական կանոններով վանքը պետք է մինչեւ 7 տարի կառուցվի, սակայն հայկական համայքնը պատարստվում է ավելի վաղ կառուցել այն:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44